Սորոսն իր աջակցությունն է առաջարկել Ալիեւին
Politik.am-ը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն ամիսներ առաջ հոդված էր հրապարակել, որով առաջարկել էր արեւմտյան երկրներին աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։
Քաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ նույն տրամաբանությամբ Սորոսը օգնում է Թուրքիային նաեւ Արցախում տեղի ունեցող զարգացումների մասով։
Օրերս քրդալեզու «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, ըստ որի ամերիկացի միլիադրատեր Ջորջ Սորոսն ուղիղ աջակցություն է ցուցաբերում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Լրատվականին այս տեղեկատվությունը փոխանցել են Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» իրենց աղբյուրները։
Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ Սորոսը Ալիեւին առաջարկել է միջազգային մեդիա աջակցություն եւ եվրոպական ու միջազգային կառույցներում աջակցություն քվեարկությունների ժամանակ, իր լոբիստական խմբերի միջոցով»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին