Այսպես շարունակել չի կարելի
Այսպես շարունակել չի կարելի, այս քաղաքական պրիմիտիվիզմից ու մարազմից պետք է դուրս գալ, ծանր ժամանակներ են սպասվում, պետք է ուժերի գերլարումով ու քաղաքական գերճիշտ քայլերով փրկել այն, ինչը հնարավոր է փրկել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին`ամերիկյան լրատվամիջոցին:
«Ուշադիր կարդացեք ու լսեք Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցները (CNN, DW) ավելի ճիշտ լրատվամիջոցների հարցերն, որոնց նա չի կարողանում պատասխանել։
Հարցերում ամեն ինչ ասվում է, պատասխաններում (ըստ էության պատասխանների խեղճության ու անողնաշարության մեջ) ' Հայաստանի կառավարության քաղաքական թշվառությունը։
Տալիս են ճիշտ այն հարցերն, որոնք այս երկու տարվա ընթացքում մենք էինք տալիս ու քարկոծվում զանգվածի կողմից, այսինքն բացառում քննարկումների ու քաղաքական կյանքի հնարավորությունը։ Երկու տարի մտքի ցանկացած շարժ արգելափակված է։ Ծանր գին ենք վճարում դրա համար։
Հարցնում են, արդյոք «ձեր վարչապետի» խոսքերն, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, փակուղի չի մտցրել բանակցություններն ու Ադրբեջանին առիթ տվել պատերազմ սկսել։ Արդյոք դա ձեր կողմից «պրովոկացիա» չէր։ Կոնկրետ պատասխան չկա։
Հարցնում են, եթե այդպես եք համարում, ինչու չեք ճանաչում Արցախն, որ իմանանք ձեր դիրքորոշումն ու դրա վրա կառուցենք մեր վերաբերմունքը։ Պատասխան չկա։
Հարցնում են, արդյոք չեք կարծում, որ ձեր վարչապետի քաղաքականության պատճառով միջազգային մեկուսացման մեջ եք հայտնվել (քաղաքական «իզոլացիայի»)։ Պատասխան չկա։
Եւ այսպես շարունակ, ուղղակի կարդացեք ու լսեք, լիքը բան կարելի հասկանալ, եթե դրա ցանկությունն ու ունակությունը կա։ Շատ սկզբունքային հարցեր են, որոնք թույլ չէր տրվում տալ երկրի ներսում։
Այսպես շարունակել չի կարելի, այս քաղաքական պրիմիտիվիզմից ու մարազմից պետք է դուրս գալ, ծանր ժամանակներ են սպասվում, պետք է ուժերի գերլարումով ու քաղաքական գերճիշտ քայլերով փրկել այն, ինչը հնարավոր է փրկել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները