Ինչո՞ւ հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն է սրանում նախկինների մեղքը և «դուխով ու հպարտներինը». Ս. Սրապիոնյան
Ինչու՞ և ի՞նչ պատճառով հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն ու ինչքան է սրանում նախկինների մեղքը և ինչքան «դուխով ու հպարտներինը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը:
«Ճիշտն ասեմ՝ այս ռազմաքաղաքական դժվարին պահերին չէի ուզենա որևէ կերպ կարծիք ստանալու համար որևէ գրով հանդես գալ։ Բայց լինում են պահեր, երբ լռելն ավելի դժվար է, քան խոսելը։ Մանավանդ, երբ տաք միջօրեին մեջքիդ վրա զգում ես օձի սառը մարմնի սողքը։ Մի քանի հարցեր սղոցում են նյարդերս ու տհաճ շփումի զգացողություն թողնում։ Ուստի որոշեցի հանրայնացնել այդ պահերի զգացողությունը՝ հարցերի տեսքով։ Հենց սկզբից ասեմ, որ այս քայլն անելու որոշմանն ինձ բերեց եղբորս տղայի՝ զինվորական ճակատագրի անհայտ ընթացքի զգացողությունը։ Ու՞ր տարան մեր, չէ՝ հայրենիքի՛ զինվորին, Ո՛չ անունն եմ գրելու, ո՛չ ուղղությունը՝ ֆեյքաՇՆԵՐԻՆ նյութ չտալու համար։ Լսե՛ք, բազմոցային հայրենասերներ, Նոկոլին Ալեքսանդր Մակեդոնացի կնքողներ, միասնության կոչնակներ , որ միայն վայրահաչել գիտեք, դուք ապաշնորհ հարամանատարների ( թող ինձ ներեն իսկական հրամանատարները) պատճառով 20- ամյա անհայտ կորած ու «միայն գերի ընկած չլինի» երազանք ունեցող ծնողի վիճակում եղել ե՞ք։ Թե չէք եղել ու ինձ դատապարտում եք, Աստծուց եմ խնդրում… որ երբևէ չլինեք։ Այս գրությանս պատճառը մեկն է՝ Զոմբիներ, եթե նախկինների մասին կեղծ մռթմռթոցով փորձեք վայրահաչել, ուրեմն հազար հակափաստարկ կստանաք, քանի որ ես փաստեր ունեմ ու, ի տարբերություն ձեզ՝ եզրահանգման գալ գիտեմ։ Ո՞վ 28 -ամյա լակոտին նշանակեց ԱԱԾ պետ, որ պարզ դավաճան էր ու իմ զինվորի կործանման պատճառ դարձավ։ Ո՞վ է ՀՀ Ախ նախագահը ու ինչու՞ են նրա մասին տպագրվում դավաճանության մասին հոդվածներ, որ չեն ժխտվում։ Եթե հաղթելու ենք ու հաղթում ենք, ինչու՞ ենք տարածքներ զիջում և դա համարում հաղթանակ։ Մեր կորուստներն իրո՞ք այնքան են, ինչքան ներկայացվում են, թե՞ ավելին են: Ինչու՞ և ի՞նչ պատճառով հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն ու ինչքան է սրանում նախկինների մեղքը և ինչքան «դուխով ու հպարտներինը»:
Անհայտ կորած բայց 1,5 տարի հաստատ ծառայած զինվորի հորեղբայր Ս. Սրապիոնյան:
Անհայրենիք, մանկուրտ, պնակալեզ և այլ տեսակի օխլոկրատիայի ներկայացուցիչներին չեմ խնդրում, այլ զգուշացնում եմ ` գարշահոտ ռեխները չբացել: Հակառակ դեպքում` այլ խայտառակ փաստեր կհրապարակեմ ու խմորը կսկսի անվերջ ջուր վերցնել»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները