Թուրք լրագրող․ Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը
Ադրբեջանը Արցախը թիրախավորել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ «Մենք Ադրբեջանին աջակցում ենք մինչ հաղթանակ»,- հոկտեմբերի 6-ին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ես իմ ադրբեջանցի եղբայրներին ասում եմ՝ թող օրհնյալ լինի ձեր գազվան», Modern Diplomacy-ում հրապարակված իր հոդվածում նշում է թուրք լրագրող Ուզայ Բուլութը։
«Իսլամում «գազվա» նշանակում է պայքար կամ արշավանք ոչ մուսուլմանների վրա՝ մուսուլմանական տարածքների ընդլայնման նպատակով եւ/կամ ոչ մուսուլմանների հավատափոխություն իսլամի։ Այսպիսով, Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ Հայաստանի տարածքի վրա հարձակումները ջիհադ են։ Ավելին՝ հայերի վրա հարձակվում են ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Թուրքիան նաեւ Սիրիայից Ադրբեջան է ուղարկել ոչ պակաս 1000 ջիհադիստների՝ Արցախի դեմ պայքարելու համար։
Արցախի վրա Ադրբեջանի շարունակվող հարձակումը Թուրքիայի նեոօսմանական զավթողական ձգտումների մի մասն է։ Թուրքիայի կառավարությունը վերջին տարիներին սաստկացրել է նոօսմանիզմի եւ զավթումների հռետորաբանությունը։ Օրինակ՝ օգոստոսի 26-ի իր ելույթում Էրդողաննն ասել է․
«Մեր քաղաքակրթության մեջ զավթումները օկուպացիա կամ կողոպուտներ չեն։ Դա արդարության գերակայության հաստատումն է»։
Միաժամանակ, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին խնդրել է զսպել Անկարային՝ Թուրքիան անվանելով «տարածաշրջանում խուլիգան»։ «Եթե մենք հիմա չգործենք միջազգային մակարդակում, որ Թուրքիային կանգնեցնենք, կբախվենք այս տարածաշրջանը նոր Սիրիայի վերածելու հեռանկարին, այդ ժամանակ բոլորն են տուժելու»,- ասել է նա Financial Times-ի հետ հարցազրույցում։
«Մեր նախնական գնահատականներով՝ Ղարաբաղի բնակչության մոտ 50 տոկոսը եւ կանանց ու երեխաների 90 տոկոսը՝ 70 000-ից մինչեւ 75 000 մարդ ստիպված տեղափոխվել են»,- AFP գործակալությանն ասել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
Տարածաշրջանը զավթելու համար հայերի վրա Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակումներն արդարացված չեն։ Արցախը, որի բնակչության 95 տոկոսը հայերն են կազմում, խաղաղ հանրապետություն է եւ հազարամյակներ շարունակ պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը։ Արցախը հարյուրամյակներ շարունակ եղել է տարբեր զավթիչների տիրապետության տակ, բայց հիմնականում պահպանել է հայկական կազմավորման իր կիսանկախ կարգավիճակը։
Արցախի բնակիչների մեծամասնությունը խաղաղ եւ բազմիցս պահանջել է Հայաստանի հետ վերամիավորում։ Սակայն Ադրբեջանի իշխանությունը բռնությամբ է պատասխանել ոչ միայն Արցախում, այլեւ ամբողջ Ադրբեջանում։ Ադրբեջանի իշխանությունները ավերածություններ եւ հայերի զանգվածային սպանություններ են կազմակերպել ադրբեջանական Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Շամխոր եւ Մինգեչաուր քաղաքներում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը