Guardian. Թուրքական ընկերությունները որպես պահակ էին վարձում Ղարաբաղ ուղարկված սիրիացիներին
Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցող սիրիացիների մի մասն ի սկզբանե վարձվել էր թուրքական ընկերությունների կողմից Ադրբեջանում ենթակառուցվածքների անվտանգության ապահովման համար: Բրիտանական Guardian պարբերական զրուցել է սիրիացիների հետո, ովքեր, իրենց իսկ խոսքերով, ուղարկվել են Ադրբեջան մինչեւ իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թերթը նշում է, որ ավելի վաղ Իդլիբ նահանգից սիրիացիներն ասում էին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ռազմական հրամանատարներն ու միջնորդները թուրքական անվտանգության ընկերությունների անվան տակ իրենց աշխատանք առաջարկել են, որը դիտակետերի եւ Ադրբեջանի նավթագազային օբյեկտների պահակություն էր ենթադրում: Ընդ որում, նրանց առաջարկվել էր 10 հազար թուրքական լիրա աշխատավարձ (մոտ 1.3 հազար դոլար), ինչն «ահռելի գումար» էր իրենց համար, նշում է պարբերականը:
Guardian-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ նա աշխատանքի էր գրանցվել սեպտեմբերի 18-ին, իսկ այժմ գտնվում է շփման գծում Ղարաբաղում, որի երկայնքով հրետանային ռմբակոծություն է իրականացվում:
«Սկզբում չէի համարձակվում այստեղ գալ, քանի որ գաղափար չունեի այս երկրի մասին եւ չեմ խոսում այս լեզվով: Գիտեի, որ երկու երկրների միջեւ բախումներ են տեղի ունենում, սակայն չգիտեի, որ պատերազմ է գնում: Ես կարծում էի, որ դա պարզապես անվտանգության հետ կապված աշխատանք է»,- ասել է նա բրիտանական թերթին:
Պարբերականի եւս մի զրուցակից նշել է, որ նա Ադրբեջան է եկել 1000 սիրիացուց բաղկացած զորամիավորման կազմում` Անկարայի կողմից աջակցվող թուրքամետ «Սուլթան Մուրադ», «Սուլեյման շահ» և «Ալ-Համզա» խմբավորումներից, որոնք Սիրիայում կռվում էին ինչպես կառավարության, այնպես էլ քրդական կազմավորումների հետ: Պարբերականի զրուցակցի կողմից նկարագրված երթուղին հաստատում են FlightRadar ծառայության տվյալները, ընդգծում է թերթը:
Պարբերականը շեշտում է, որ «Լեռնային Ղարաբաղ ուղարկված սիրիացիները, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի սահմանապահներին հատուկ կապույտ համազգեստ են կրում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին