Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հարեվաններ

Վրաստանում առաջարկել են արգելոց ստեղծել Ադրբեջանի սահմանի վիճելի հատվածում

Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանի վիճելի հատվածում տեղակայված Դավիթ Գարեջա վանական համալիրի հարցի լուծման լավագույն ելքը միջազգային մակարդակով պահպանվող տարածք հայտարարելն է, կարծում է Թբիլիսիի Դիդուբե-Չուգուրեթի շրջանի մեծամասնական պատգամավոր Աննա Դոլիձեն, հայտնում է «Sputnik Գրուզիան»։

Նրա խոսքով՝ այն դեպքում, եթե Դավիդ Գարեջան հայտարարվի արգելոց, տարածքը կկառավարեն ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Դոլիձեն նշել է, որ աշխարհում համանման օրինակները շատ են։

«Իշխանությունները պետք է ներկայացնեն երկարաժամկետ եւ կայուն ծրագիր, թե ինչպես են պատրաստվում Ադրբեջանի հետ կիսել Դավիթ Գարեջան։ Ուղիղ մեկ տարի առաջ ես իշխանություններին առաջարկել էի դեռեւս 2006 թվականին գինականների մեծ խմբի կողմից մշակված ծրագիր, որին ֆինանսավորել էին միջազգային կազմակերպությունները։ Այդ ծրագրի համաձայն՝ Դավիթ Գարեջան կարելի է վերածել միջազգային մակարդակով պահպանվող տարածքի, որի ղեկավարմամբ Ադրբեջանի հետ համատեղ կզբաղվենք»,- հայտարարել է Դոլիձեն։

Նրա խոսքով՝ նման մոտեցման շնորհիվ Դավիթ Գարեջան կարող է դառնալ գլոբալ մասշտաբի նախագիծ, որը կարող է գրավիչ լինել մշակութային, էկոլոգիական, տնտեսական եւ զբոսաշրջային տեսակետից։

«Նման օրինակները շատ են, երբ երկրները չեն կարողացել համաձայնության գալ սահմանի հարցում եւ որոշել են ստեղծել միջազգային մակարդակի պահպանվող տարածք։ Այսօր իշխանությունները կարող են ձեռնարկել որոշակի քայլեր… Բայց այս ամենը երկարաժամկետ հեռանկարում չի լուծի Դավիթ Գարեջայի թեման։ Նրանից կարելի է ստեղծել գլոբալ նշանակության զբոսաշրջային, տնտեսա-էկոլոգիական կենտրոն»,- նշել է Դոլիձեն։

Մի քանի օր առաջ Վրաստանի Գլխավոր դատախազությունը Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ ապասահմանափակման հարցով քրեական գործ էր հարուցել «Վրաստանի տարածքի մի մասը օտարերկրյա պետության փոխանցելու» հոդվածով։

Դատախազության տվյալներով` հետաքննությունը սկսելու առիթ էր դարձել Պաշտպանության նախարարության` 2020 թվականի օգոստոսի 17-ի գրավոր տեղեկությունը, որը վերաբերում էր Վրաստանի պետական ​​սահմանի սահմանազատման կառավարական հանձնաժողովի գործունեությանը:
Դատախազության տվյալներով, պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` վրաց-ադրբեջանական պետական ​​սահմանի որոշ հատվածներ ապօրինի համաձայնեցվել էին հանձնաժողովի կողմից` ի վնաս մեր երկրի տարածքային շահերի:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել էր, որ Դավիթ-Գարեջի համալիրի վերաբերյալ նոր քարտեզագրական նյութեր են ձեռք են բերվել, ուստի 2006-2007 թվականների վրաց-ադրբեջանական համաձայնագիրը կարող է վերանայվել:

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատումը բավականին ցավոտ հարց է Վրաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, ընդ որում, կողմերը խուսափում են կոշտ հայտարարություններից:

Վրաստանը եւ Ադրբեջանն ընդհանուր պետական ​​սահման ունեն` մոտ 440 կիլոմետր երկարությամբ, որի մեկ երրորդը դեռ սահմանազատված չէ:
Պետական ​​սահմանի սահմանազատման եւ գծանշման վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին:

Իր գործունեության առաջին 15 տարվա ընթացքում իրականացվել է սահմանի հստակեցման աշխատանքների գրեթե 70 տոկոսը, սակայն 2007 թվականից սկսած սահմանազատման գործընթացում խոչընդոտներ են առաջացել: Դավիթ-Գարեջի համալիրի եւ Էրիսիմեդի գյուղի տարածքները շարունակում են վիճելի մնալ: