Պեդրո. Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացողներ են
Իտալական «Ռոմայի» նորեկ, իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը անդրադարձել է իր ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացողներ են: Նրանք հարուստ փորձով 2 թոփ ֆուտբոլիստներ են: «Ռոման» երիտասարդ թիմ է՝ համալրված փորձառու խաղացողներով, որոնք ավելի ուժեղ են դարձնում քեզ: Ուրախ եմ գտնվել այստեղ և խաղալ այս մեծ ակումբում: Ցանկանում եմ իմ ակումբակիցներին շնորհակալություն հայտնել ինձ այսպես ընդունելու համար:
Ինձ դուր է գալիս խաղալ ենթահարձակվողի դիրքում: Սակայն այդ դիրքում հանդես են գալիս նաև Հենրիխ Մխիթարյանը, Կարլես Պերեսն ու Նիկոլո Ձանյոլոն: Ամեն դեպքում, ես պարզ մարդ եմ և պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ նպատակահարմար կգտնի մարզիչը»,- Թուրինի «Յուվենտուսի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսու մասել է իսպանացին, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ 33-ամյա իսպանացին այս ամռանը Լոնդոնի «Չելսիից» էր տեղափոխվել «Ռոմա», որի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Պեդրոն 2015-ին կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել «Չելսի», որի հետ նրա պայմանագրի ժամկետը լրացրել էր այս ամռանը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները