Թրամփը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցնեն ազատ եւ արդար
Նախագահը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցկացվեն ազատ եւ արդար։ Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին՝ ելույթ ունենալով ճեպազրույցում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Պատասխանելով լրագրողի հարցին, որը մամուլի քարտուղարին հարցրել էր իշխանության խաղաղ փոխանցման հնարավորության մասին այն դեպքում, եթե գործող նախագահը ընտրություններում պարտվի, Մաքենանին ասել է․ «Նախագահը կընդունի ազատ եւ արդար ընտրությունների արդյունքները։ Բայց կարծում եմ՝ ձեր հարցն ավելի շատ համապատասխանում է, որ ուղղեք դեմոկրատներին, որոնք արդեն պաշտոնապես հայտարարել են, որ չեն ընդունի ընտրությունների արդյունքները․․․ Նախագահը ցանկանում է ազատվել փոստով զանգվածային քվեարկությունից։ Դա կարող է վնասել ցանկացած թեկնածուի հնարավորություններին, քանի որ այդ համակարգը խարդախության հեշտ է ենթարկվում»։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ կրկնել է իր դիրքորոշումը, որ փոստով քվեարկությունը կարող է հանգեցնել քվեաթերթիկներով կատարվող խարդախության։
Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելն ավելի վաղ այլ հանրապետական օրենսդիրներից հետո ընդգծել էր սահմանադրական կարգի պահպանման անհրաժեշտությունը այն բանից հետո, երբ չորեքշաբթի նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել էր նոյեմբերի 3-ի ընտրություններից հետո իշխանության խաղաղ փոխանցման երաշխիքների վերաբերյալ հարցի ուղիղ պատասխանից։
«Նոյեմբերի 3-ի ընտրություններին հաղթողի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Կլինի իշխանության կազմակերպված փոխանցում, ինչպես դա տեղի է ունենում 1792 թվականից ի վեր ամեն 4 տարին մեկ»,- նշել է ՄըքՔոնելը «Թվիթերում»։
Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն իր հերթին վստահություն է հայտնել, որ ընտրողները Թրամփին թույլ չեն տա դառնալու բռնապետ։ «Այդ մարդը չունի ազնվություն, պատիվ, արժեքներ կամ ամերիկյան համակարգի հանդեպ հավատ»,- ասել է նա CNN-ի հետ հարցազրույցում։


















































Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի մենամարտի տեսանյութը
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է
Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն
Տոկիո-2020. Գերմանացի ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը