Իշխանությունները որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում
Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, որը կմտնի պատմութան մեջ որպես ստի, լկտիության, զրպարտության, ատելության, անմակարդակության ծաղկման շրջան։ Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում։
Այլևս չկա ոչ մի արգելք,փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ,քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները,նենգափոխության վարպետները և տեղեկատվական մանիպուլյացիայի արքաները ։Այլևս չկա անձնական տիրույթ,այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի,երեխաների,ընկերների մասին կեղտ ու սուտ չի տարածվի բոլոր հնարավոր և անհնարին "թավշյա" տեղեկատվական խողովակներով։Դուք հասկանո՞ւմ եք` մենք ուր ենք հասել ։Այս ամենը նման է մի թարախային կույտի,որը հավաքվում է,հավաքվում է,հավաքվում է, բայց մի օր հաստատ պայթելու է հենց ձեր երեսին։
Ամենաահավորն այն է ,որ երկրում իշխանությունները շատ հետևողական արժեզրկում են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴ հասկացությունը,որի փոխարեն փորձ է արվում ներգցել գաղափարական դաշտ անդեմ "հպարտ քաղաքացի" եզրույթը։
Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում,ընդ որում` բոլոր առումներով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները