Ալիևի համար հայերը թշնամի են, իսկ Փաշինյանի համար ադրբեջանցիները՝ հակառակորդ
Ալիևի համար հայերը թշնամի են, իսկ Նիկոլի համար ադրբեջանցիները՝ հակառակորդ․ այս մասին գրառում է կատարել քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Նա մասնավորապես գրել է․
«Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ադրբեջանական գերության մեջ հայտնված Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ հարցին, թե ինչ նորություն կա իր ամուսնուց, քանի որ որևէ տեղեկություն չունի, պատասխանեց. «Ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող ասել, գիտեք՝ դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»։
Նախ, ուղղակի զավեշտ է այն, որ, ըստ Փաշինյանի, մեր զինվորականը կարող է հայտնվել բարեկամ երկրում գերության մեջ... Էլ ի՞նչ բարեկամ երկիր, եթե այդ երկիրը քո զինվորականին գողանում է կամ գերեվարում է, երբ վերջինս ենթադրաբար մոլորվել է... Սա դեռ անգրագետ մեկնաբանության ամենաանմեղ մասն է...
Զարմանալին այն է, որ իր կողմից կիրթ բնութագրված բարբարոս և հայատյաց Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ հայերը, Հայաստանը և հայերի հետ կապված ամեն ինչը թշնամի են Բաքվի համար ու ադրբեջանական պետական մեքենան և քարոզչությունն այդ թեզն առաջ տանելով` ուղղակի վարակել է Ադրբեջանի հասարակությանը հակահայկականությունով... Իսկ մինչ մեր արևելյան հարևանի մոտ մոլեգնում է հայատյացությունը, մեր երկրի վարչապետը շատ նրբորեն է վերաբերվում ադրբեջանցիներին և վախենում է իրերը կոչել իրենց անուններով՝ որ Ադրբեջանը և ադրբեջանցիները մեր թշնամիներն են...
Հետաքրքիր է, իր վախվորած և իբրև թե նուրբ դիվանագիտական բնորոշումով ու՞մ և ի՞նչ է ուզում համոզել Նիկոլը... Միջազգային հանրություն կոչվածը Նիկոլի այս «ադրբեջանասիրությունը» չի էլ նկատի, իսկ Բաքվում այն կրկին կդիտարկվի որպես թուլություն...
Ի դեպ, մեր 5 զինվորականներին Բաքվի գերությունից ազատելու միակ միջոցը՝ որոշ ազերի ասկյարների մեզ մոտ հայտնվելն է»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները