Երեխայի օրգանիզմին առողջ աճի համար անհրաժեշտ է թթվածնային բավարար սնուցում
Այն պնդումը, թե դիմակ կրելը երեխաների դեպքում խիստ պարտադիր ու անհրաժեշտ է, որեւիցե գիտական հիմնավորում չունի։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ այն, որ երեխայի օրգանիզմին առողջ աճի համար անհրաժեշտ է թթվածնային բավարար սնուցում, դա կարծում եմ պարզ պիտի լինի ցանկացածի համար։
Որքանո՞վ է արդար երեխաների հանդեպ դիմակի պարտադրանք կիրառել, այն դեպքում, երբ մեծահասակներն ունեն բացառությունների լայն շրջանակ, որոնցով հնարավորություն են ստանում խուսափել դիմակ կրելուց․ փողոցում քայլելիս հեղուկ կամ ուտելիք օգտագործել, ծխել, ժամանցի վայրերում ուտել, սրճել, բնության գրկում խմբերով ժամանակ անցկացնել եւ այլն։
Ըստ Ֆրանսիական Institut Pasteur-ի՝ երեխաները թագավարակի տարածող չեն հանդիսանում։
Պարետատան որոշումները հատկապես աշակերտների վերաբերյալ անհրաժեշտ է վերանայել։
ԱՌԱՋԱՐԿՍ․
1. Հանրային բաց տարածքներում, բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտադիր պայմանը հանել․ այն արդարացված եւ տրամաբանական չէ։
2. Դիմակ կրելու պարտադրանքը կիրառել հանրահավաքների ժամանակ, քանի որ գործնականում սոցիալական 1.5 մ հեռավորություն պահելու հնարավորությունը նվազում է,
3. Հանրային այնպիսի փակ տարածքներում, որտեղ սոցիալական հեռավորություն պահելու անհնարինություն կա, օրինակ՝ սուպերմարկետներ, առեւտրի կենտրոններ, տարբեր նշանակության խանութներ եւ այլն, սահմանել դիմակ կրելու պարտադրանք։
4. Նախադպրոցական, հանրակրթական, արահեստագործական եւ միջին մասնագիտական հաստատություններում, բուհերում արդեն իսկ մշակված ուղեցույցի համաձայն կազմակերպել դասապրոցեսը՝ առանց դիմակ կրելու պարտադրանքի։
Եվ քանի որ ուժի մեջ են մտնում կարանտինային սահմանափակումները, եւ ՀՀ քաղաքացին, փաստորեն, պիտի համակերպվի նոր իրավիճակի հետ, ուրեմն Կառավարությունն իր հերթին փոխզիջումների պիտի գնա՝ հնարավորինս մեղմելով քաղաքացիների կյանքը։
Մի՛ ծանրաբեռնեք եւ նոր իրավիճակում էլ ավելի մի՛ բարդացրեք քաղաքացու կյանքը։
Խմբագրված.
Հա, մոռացա մի ճշտում անել, որ արդեն երեկվանից պարետատունն այլեւս չի գործում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները