Չավուշօղլուն խոսել է ռուսերեն
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսին, ռուսերեն դիմել է Կոնգոյից իր գործընկեր Ժան-Կլոդ Գակոսոյին: Գակոսոն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շատ շնորհակալ եմ»,- ռուսերեն ասել է Չավուշօղլուն` դիմելով Գակոսոյին իրենց համատեղ մամուլի ասուլիսի ավարտից հետո:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսերենի իր իմացությունը այնպիսի մակարդակի է հասցրել, որ կարող է կատակել ռուսերեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ:
1983 թվականին Գակոսոն ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի լրագրության բաժինը, ինչից հետո դարձել է հաջողակ քաղաքական գործիչ իր երկրում, որտեղ տարբեր տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին