Այս բոլոր կետերն ապահովվե՞լ եք, որ մի քանի օրից ստիպելու եք բոլոր երեխաներին դիմակ կրել դպրոցում
«Անվտանգ կրթություն» հարթակի հիմնադիր, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին.
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեխաների շրջանում դիմակ կրելու հետ կապված հետևյալ ցուցումներն է տվել.
Նախ՝ նշվել է , որ երեխաների դիմակ կրելը խորհուրդ է տրվում միայն այն շրջաններում, որտեղ բարձր է կորոնավիրուսի տարածման վտանգն, ապա սահմանել կանոնները.
Մինչև 5 տարեկան երեխաները չպետք է դիմակ կրեն: 6-11 տարեկանների դեպքում դիմակի կրումը ցուցված է, եթե.
Երեխայի գտնվելու տարածքում դիտվում է կորոնավիրուսի լայնամասշտաբ տարածում
Երեխան ունակ է ճիշտ և անվտանգ օգտագործել դիմակը
Դիմակը հասանելի է՝ փոխարինել նորով, լվանալ
4.Մեծահասակների կողմից կա հսկողություն՝ ճիշտ դնել դիմակը, հանել, փոխել և այլն
5.Ծնողների, ուսուցիչների, բժիշկների հետ համատեղ գնահատվել են դիմակի կրման հետևանքով առաջացած ռիսկերը՝ սոցիալ-հոգեբանական, որոնք կարող են հանգեցնել երեխայի մոտ տարբեր խնդիրների առաջացմանը:
Ուզում եմ հասկանալ այս բոլոր կետերն ապահովվե՞լ եք, որ մի քանի օրից ստիպելու եք բոլոր երեխաներին դիմակ կրել դպրոցում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները