Մխիթարյանի ու «Ռոմայի» պայմանագրի մանրամասները
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմայի» հետ պայմանագիր է կնքել «1+1» ձևաչափով: Այդ մասին թվիթերյան էջում գրել է իտալացի լրագրող Դավիդ Մորեսեկոն:
31-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Գործարքի ֆինանսական կողմը չի նշվում: Իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանը «Ռոմայում» կստանա ավելի ցածր աշխատավարձ, քան Լոնդոնի «Արսենալում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն օրերս խզել էր «Արսենալի» հետ պայմանագիրը և դարձել «Ռոմայի» ֆուտբոլիստ: Ավարտված մրցաշրջանում նա վազրձավճարով էր հանդես գալիս իտալական ակումբում: Հենրիխ Մխիթարյանը 2018-ի հունվարին էր տեղափոխվել «Արսենալ», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը խաղացել է նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):
Henrikh #Mkhitaryan si è legato all’#ASRoma per due stagioni: il contratto è di un anno con opzione per il secondo @PagineRomaniste
— David Moresco (@DavidMoresco) August 31, 2020


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը