Ի՞նչ կապ ունեն Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը «Կասկադում» տեղի ունեցած միջադեպին
Երևանի «Փյունիկը» չի մեկնաբանում ակումբի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսի և Սերոբ Գրիգորյանի առանչությունը օգոստոսի 30-ին «Կասկադում» տեղի ունեցած միջադեպին:
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին, որ առաջիկայում պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան միջադեպի առթիվ:
NEWS.am Sport-ի տվյալներով, Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը ներկա են եղել միջադեպին, սակայն նրանք չեն միջամտել ոստիկանների հետ բախմանը և ձերբակալվածների թվում չեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները ձերբակալվել են ոստիկանության հետ բախման պատճառով: Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանը նշել էր, որ նրանք տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ Սերոբ Գրիգորյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, որը շուտով կսկի պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 5) և Էստոնիայի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին: «Փյունիկի» կիսապաշտպաններ Գոռ Մալաքյանի և Արաս Օզբիլիսի, ինչպես նաև Երևանի «Արարատի» նորեկ Էդգար Մալաքյանի անունները բացակայում են հավաքականի հայտացուցակից:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը