Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Կարծիք

«Բա, ինձ դատելու են, ես նստեմ, էլ իմաստը որն ա՞». Արմեն Գրիգորյանը՝ հիվանդի մահվան պատասխանատվության մասին

Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Առաջին ինքնուրույն աշխատանքային օրըս իբրև բժիշկ, 1988 թվականի մի շոք օգոստոսյան կիրակի, հիվանդս մահացավ։ Հազիվ հասցրել էի ճնշումը չապել, սիրտը կանգ առավ։ Էլ արհեստական շնչառություն, երկու անգամ ներսրտային ադրենալին (որից մեկը հաջող), էլ սրտի մասսաժ, էկավ ռեանիմացիոն բրիգադը իրանց ամեն ինչով... Չէ ու չէ։

Գլխավոր բժիշկի առավոտյան հայոյախառը մենախոսության բովանդակությունը մի հիմնական միտք ուներ` ինչպես են իմ նման անգրագետ, անտաղանդ.. (քֆուր) բժշկական ավարտում։ Բայց ամենա նսեմացնողը կարդիոռեանիմացիոն բրիգադի գեղեցքուհի և հանգստության աստվածուհի Մարինայի մեղմ ձայնով ասված հորդորն էր` «հասկանում եմ, որ վիրաբույժ ես դառնալու, Արմեն ջան, բայց մի երկու գիրք ասեմ թերապիայից կարդա, դասագրքերը քիչ են»։

Երեք օրով հեռացրեցին հերթապահություններից, բարեկամները դիմեցին դատաղազություն, ես լսում էի Մոցարտի «Requiem» ի «Lacrimosa» մասը անընդհատ և սպասում էի, երբ են ինձ ձեռբակալելու անգրագիտության հետևանքով մարդ սպանելու համար։

Երեք օրից ինձ կանչեցին N=2 ենթակայան, գլխավորը ասեց, որ շարունակեմ աշխատել։ Հարցիս «Բա ինձ դատելու են ես նստեմ, էլ իմաստը որն ա՞» գլխավորը էլի հայոյախառը պատասխանեց, որ ձայնս կտրեմ ու գնամ աշխատեմ, իսկ դատի օրը որ գա ինձ կտեղեկացնեն։ Ես երդվեցի ինքս իմ դիմաց, որ էլ երբեք։ Գիշերները, որ կանչ չկար, չեի թողնում ռեանիմատոլոգ Մարինան քներ իմ կազուսային հարցերով, ազատ օրերս թերապիայից գրքեր էի կարդում։ 8 ամիս ես ապրել եմ այն մտքով, որ իմ պատճառով մարդ է մահացել։ Մի անգամ էլ հարցրեցի գլխավորին, բա ինչու ինձ չեն դատում ու ստացա պատասխան, որ իմ նման տգետ... անպայման կդատեն, որովհետև ինստիտուտում սովորելու տեղը էշ էինք... (քֆուր)։ 8 ամիս հետո ես հանկարցակի իմացա, որ էն հիվանդի մոտ «աբշիրնի իֆարկտ էր ու սիրտը 4 սանտիմ ճաքել էլ, Աստված էլ վրևից իջներ, չէր փրկվի»։ Այդ պատճառով քրեական գործ չէր հարուցվել իմ նկատմամբ և ես չդատվեցի։ Հետագա 4 տարում ես պահեցի իմ երդումը և ոչ մի հիվանդ չմահացավ իմ հերդապահության ընդացքում։

Այս օր ժամը 17.00 իմ ընկեր և համախոհ Արթուր Ղազինյանը կներկայացնի հայտ առաջին ատյանի դատարանում 1000 ավել մահվան դեպքերի կապակցությամբ։ Բժշկական ոլորտի անգրագետ... կազմակերպիչների մեղքը ակնհայտ է շատերի համար։ Բայց Հայաստանի Ֆեմիդան դատում է ոչ միայ փակ աչքերով, այլ նաև խուլ, ձետքերը կապած և վախեցած։

Այդ ընդացքում 1000 ավել մահերի գլխավոր մեղադրյալը Instagram ում ժպտերես ֆոտոներ է հրապարակում։ Զարմանալի չէ, որ «Requiem» չի լսում։ Վիրավորական է ժպիտը...

P.S. 32 տարի անց մանրամսն հիշում եմ այն դեպքի ամեն մի մանրամասը, այդ հիվանդիս դեմքը, պատշկամբի դիվանի գույնը...։ Ա.Թորոսյան ի զորու եք հիշել հազար հոգուց ավել մարդու գոնե դեմքը՞՞՞։ Կարծում եմ Ձեր դեպքում, եթե մարդկային դատարանը չհաստատի արդարությունը, Երկնային Դատարանը կապացուցի Ձեզ Աստծո գոյությունը, ինչին, գիտեմ, Դուք չէք հավատում։

Իզուր...