Մահերի թիվը դիմակը պարտադիր կրելու որոշումից հետո ավելացել է գրեթե 12 անգամ
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 25-ից դիմակ կրելը փակ և բաց տարածքներում դարձավ պարտադիր։ Այս պարտադիր նորմի ընդունումը պարետը հիմնավորեց համավարակի տարածումը զսպելու և կանխելու նպատակով՝ համոզված լինելով, որ դիմակների համատարած կրումը պետք է փրկեր տապալված և ձախողված հակահամաճարակային ռազմավարությունը։
Հիմա փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է արդյունավետ եղել փակ և բաց տարածքներում դիմակի պարտադիր կրելու որոշումը և լուծե՞լ է արդյոք առաջադրված խնդիրը։
Այսպես, մայիսի 25-ին, նոր կորոնավիրուսով վարակված է եղել 7402 ՀՀ քաղաքացի։ Իսկ օգոստոսի 28-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 43451-ի։ Այս թվերը պաշտոնական են, իրական վարակվածների թիվը ոչ ոք չգիտի։
Մայիսի 25-ի դրությամբ նոր կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում էր 91 մարդ, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ մահացածների թիվը հասնում է 1135-ի։ Այս տվյալները պաշտոնական են, իրական մահերի թիվը կպարզվի նախաքննության արդյունքում։
Պարզ թվաբանությունը հուշում է, որ մահերի թիվը, դիմակը պարտադիր կրելու որոշումից հետո, ավելացել է գրեթե 12 անգամ, իսկ վարակակիրների թիվն աճել է գրեթե 7 անգամ։
Հիմա այս կառավարության կազմում կա՞ գեթ մեկ խելացի և ուղեղ ունեցող մարդ, որ կարող է ինձ և մեր քաղաքացիներին համոզել, որ դիմակի կրումը զսպում է համավարակի տարածումը և վերջին օրերի թվերի նվազումը կապված ՀՀ կառավարության հակահամաճարակային <արդյունավետ> ռազմավարության հետ։
Մնում է հասկանալ, թե այս դիմակամոլությունը ի՞նչ իրական նպատակներ է հետապնդում . . .


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին