Սահմանադրությունն ու ՍԴ մասին օրենքը լրիվ գերմանական իրավունքի արտագրություն է, բայց ամերիկյան մոդելի գերագույն դատարան ենք ստեղծում
Գոռ Հավհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անցած տարի դեկտեմբերին Սաքսոնիայի Բարձրագույն երկրամասային դատարանի դատավորներից մեկի (հեռռ Ռիխթերի) հետ էի խոսում։ Ասում է՝ Հայաստանում մի քանի անգամ եմ եղել, բայց Վրաստանում շատ եմ եղել, օգնել եմ մշակել վրացական քաղաքացիական օրենսգիրքը։ Գերմանացիներին հատուկ շատ նուրբ ու մի քիչ հեգնական հումորով շարունակեց՝ վրացիները լրիվությամբ գերմանական քաղաքացիական օրենսդրությունն արտագրեցին, նաև մեր վերացականության տեսությունը (Abstraktionsprinzip, էս սկզբունքը մաքուր գերմանական սկզբունք է, ու երևի աշխարհի ուրիշ ոչ մի երկրում չկա նման բան, հիմա արդեն բացի Վրաստանից), բայց, ասում է, քանի որ Վրաստանի արդարադատության նախարարը մի ջահել աղջիկ էր, որը Ամերիկայում էր սովորել, բռնեցին քաղաքացիական դատավարության օրենսգիրքն էլ լրիվ ամերիկյան իրավունքից արտագրեցին։ Ասում է՝ թեև ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ամերիկյան դատավարության միջոցով ոնց պիտի կիրառեն գերմանական նյութական քաղաքացիական իրավունքը, բայց դե երևի էդպես էլ է լինում (ու քթի տակ խնդում էր)։
Հիմա մերն է։ Սահմանադրությունն ու ՍԴ մասին օրենքը լրիվ գերմանական իրավունքի արտագրություն է, բայց ամերիկյան մոդելի գերագույն դատարան ենք ստեղծում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները