Իրենք իրենցով նստել ու երևի «ղժժալով» չափորոշիչների տեքստը շարել են
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միզանտրոպը իավունք չունի երեխայի ճակատագիր որոշելու Այսօր կրկին խոսել եմ մանկական հոգեբանների, բժիշկների, սոցիոլոգների հետ: Փորձել եմ հասկանալ` նրանցից որևէ մեկին կրթության ու ամեն ինչի նախարարությունը հարցրե՞լ է, երբ որոշում էր, որ 6 տարեկան երեխան ժամերով պիտի դիմակով նստի, դասամիջոցին դասարանում զմռսված մնա, զրկված լինի սոցիալական շփումներից:
Որքան հասկացա, որևէ մասնագետի հետ նախարարությունը այդ հարցը չի քննարկել: Եվ ի վերջո, ո՞վ են մասնագետները, որ նրանց հետ հեղափոխությամբ հաղթածները բան քննարկեն: Իրենք իրենցով նստել, «դոք» ֆայլը բացել ու երևի «ղժժալով» չափորոշիչների տեքստը շարել են, տվել են իրենցից մեկի ձեռքը, ասել են` կարտասանես:
Հարցնում ես մանկական հոգեբաններին, բժիշկներին, ասում ես`բա ինչո՞ւ եք լռում, պատասխանը զարհուրելի է` «վախենում ենք գործից հանեն, կամ` սոցցանցերում ֆեյքաքֆուրախեղդ անեն»:
Ում դուխն էլ մի քիչ հերիքում է, վախվորած մի երկու բան է ասում ու պախկվում։ Էն, ինչ որ արվում է հայ գրականության, հայ եկեղեցու ու ընդհանրապես` հայկականության դեմ, զարհուրելի է: Բայց անգամ ամենահուսահատ անզորության պահին մտածում ես, որ կգա ժամանակը ու էս հակահայկականության անիվը կրկին հետ կպտտեցնես. էս ամենը ընդամենը ժամանակի հարց է:
Բայց փորձադաշտ դարձնել երեխաների՞ն, դա արդեն չի լինելու, էդ մեկը թույլ չենք տալու, ինչքան էլ առաջնագիծ հանեք ՊՈԱԿ-ի և մյուս ֆեյք դրուժիննիկների դասակներն ու դրան կցեք Գլենդել-նա-դանուի քիսոյատիպ կեղտաջրերին: Միզանտրոպը, մարդատյացը, իրավունք չունի երեխաների ճակատագիր որոշելու ու երեխաների վրա իրենց չստացված պերֆորմանսների նման փորձարարական տրյուկներ անելու: Փորձելու եմ առաջիկա օրերին հարցը քննարկել ու լուծում գտնել խորհրդարանի կրթության գլխադասային հանձնաժողովում, խորհուրդ տալով հրավիրել նաև մանկական հոգեբանների և բժիշկների: Կստացվի` լավ, չի՞ ստացվի, մեկ է` ձեզ ձեր անառողջ էքսպերիմենտների համար երեխա տվող չկա: Ինձ էս օրերին հարցնում եմ, լավ, ի՞նչ կարող էին անել:
Կարող էին օգոստոսի 15-ից բացօդյա դասեր կազմակեպել, դպրոցների մեծ մասը բաց տարածքներ ունի, նավեսներով և սոցիալական հեռավորությունը պահպանելով ու մինչև հոկտեմբերի կեսերը էդ ռեժիմով դաս անել։ Հետո, կախված համաճարակի ընթացքից, այլ լուծումներ գտնել:
Բացառությամբ այն «կոնսլագերային» լուծումի, որը հիմա առաջարկվում է: Ի դեպ, սկսել եմ կարդալ Օսվենցիմի կոմենդանտ Խյոսսի հակամարդկային էքսպերիմենտների մասին։ Տարօրինակ հոգեբանական ընդհանրություններ կան մեր օրերի հետ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները