Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման ջատագովները պատկերացում չունեն ՍԴ-ի դերակատարության մասին
Սահմանադրական և վճռաբեկ դատարանների միավորման ջատագովներն ակնհայտորեն պատկերացում չունեն սահմանադրական դատարանի դերի և դատական քաղաքականության մշակման գործում վերջինիս դերակատարության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Միգուցե զավեշտալի է մեկնաբանել մասնագիտական տկարամտությամբ կամ առանց մասնագիտական գիտելիքների և միայն անձի պաշտամունքի հիմքով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում հայտնված որոշ այլասերունդների փառակալած մտքերը, բայց լուռ հետևել այդ կազմաքանդան պրոցեսին նույնպես անհնար է։
1․ ՀՀ սահմանադրական դատարանը արդարադատություն է իրականացնում պետական իշխանության բոլոր մարմինների նկատմամբ, և նրա գործունեությունն ընդգրկում է պետական իշխանության ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ գործունեության ոլորտները:
2. ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության նպատակակետը ոչ միայն անձի իրավունքի, այլև դատական պրակտիկայի սահմանադրականացումն է:
3․ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներն ուղղակիորեն ազդում են վճռաբեկ դատարանի ֆունկցիոնալ գործողությունների վրա, ու կարող են այդ գործողությունները վերանայելու հիմք հանդիսանալ:
4. Սահմանադրական դատարանի որոշումները սահմանադրականության ողջ համակարգի ձևավորման նորմատիվային հիմքն են։
Հասկանում եմ, որ սրանք ձեր կարճամտությանը հասու չեն, բայց հարցադրումներ ունեմ ձեզ պարոնայք ռուստամբադասյաններ ու դանիելիոաննիսյաններ․
1․ Չեք գտնու՞մ ձեր սրտի ՍԴ դատավորների թեկնածուներին, որ քաղաքական պատվեր կատարեն,
2. Նպատակադրվել եք մինչև վերջ կազմաքանդե՞լ դատաիրավական համակարգը,
3․ Մտածե՞լ եք առհասարակ առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ ու սահմանադրական դատարանների միավորման և վերջինիս անսահմանափակ լիազորություններ վերապահելու մասին»,- գրել է նա։
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ, որը, հավանաբար, կկոչվի «Գերագույն» դատարան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները