Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործում Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ը Համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը «Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո
Արցախ

Ադրբեջանը փաստերը նենգափոխելու միջոցով փորձում է սեփական քայլերը և վերագրել հայկական կողմերին. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության կապակցությամբ, որում փորձ է արվում, ընդհանուր համատեքստից կտրելով, խեղաթյուրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը՝ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։

Արցախի Հանրապետության Նախագահն առավելագույնս հստակ հայտարարել է, որ Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը գնդակոծելու սպառնալիքները, որոնք ադրբեջանական կողմը պարբերաբար հնչեցնում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, անթույլատրելի են։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Արցախում ցանկացած թիրախի ուղղությամբ հարվածելու պատրաստականության մասին։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրթիռահրետանային զորքերին ժամանակին հանձնարարել էր «պատրաստվել կործանարար հարվածներ հասցնել» Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների ուղղությամբ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօրինակ սպառնալիքներն արդարացնում էր նրանով, թե իբրև Արցախում «չկա քաղաքացիական բնակչություն, այլ միայն զինվորականներ են և դաշտեր»։

Ադրբեջանը, ձգտելով թաքցնել վախեցնելու և ահաբեկելու վրա հիմնված սեփական ագրեսիվ քաղաքականությունը, փաստերը նենգափոխելու և միջազգային հանրությանը կանխամտածված կերպով ապատեղեկացնելու միջոցով փորձում է սեփական քայլերը և գործողությունների շարժառիթները վերագրել հայկական կողմերին։ Ոչ թե Երևանը կամ Ստեփանակերտը, այլ հենց Բաքուն է կանոնավոր կերպով հանդես գալիս Հայաստանի և Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ռազմավարական օբյեկտների և բնակավայրերի ոչնչացման սպառնալիքներով։ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի, Երևանի և Ստեփանակերտի ուղղություններով հրթիռային հարվածներ հասցնելու, Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու վերաբերյալ իր պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև կատարած բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով Ադրբեջանը ցուցադրում է, որ չի խորշում կիրառել ահաբեկչական մեթոդներ՝ որպես իր պետական քաղաքականություն։

Արցախի Հանրապետությունը պատրաստ է ամենավճռական կերպով կանխարգելել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակման ցանկացած փորձ։ Գանձակ քաղաքի ռազմական օդանավակայանը և ցանկացած այլ ռազմական օբյեկտ, որն ադրբեջանական կողմը կփորձի օգտագործել Արցախի բնակավայրերի վրա հարձակման համար, օրինական թիրախ կդառնա Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի համար։ Արցախի Հանրապետության նախագահի հայտարարությունը նախազգուշացում է սպառնալիքի և ահաբեկչության միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու փորձերի անհեռանկարայնության վերաբերյալ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Հերթական պատերազմի հրահրման փորձերը ողբերգական հետևանքներ են ունենալու ողջ տարածաշրջանի համար։