Փարիզին 110 հանդիպում էր անհրաժեշտ ՉԼ-ի եզրափակիչ հասնելու համար
Ֆրանսիական «Պարի-Սեն Ժերմենը», որը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում 3-0 հաշվով հաղթել է «ՌԲ Լայպցիգին» ու իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, թարմացրել է Չեմպիոնների լիգայի՝ 14 տարվա վաղեմության հակառեկորդներից մեկը:
Opta-ն վստահեցնում է, որ ՊՍԺ-ից 110 հանդիպում է պահանջվել անցկացնել Չեմպիոնների լիգայում, որպեսզի առաջին անգամ հայտնվի մրցաշարի եզրափակչում: Նախկին հակառեկորդը պատկանում էր «Արսենալին», որին դրա համար 90 խաղ է անհրաժեշտ եղել՝ 1971-ից 2006 թվականներն ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, «զինագործները», որոնք 2005/06 մրցաշրջանում հայտնվել են ՉԼ եզրափակչում, այնտեղ 1-2 հաշվով զիջել են «Բարսելոնային»:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայում իր ուղին ՊՍԺ-ն սկսեց խմբային փուլից, որում 18 հնարավորից վաստակեց 16 միավոր՝ մրցելով Մադրիդի «Ռեալի», բելգիական «Բրյուգեի» և թուրքական «Գալաթասարայի» հետ: Մրցաշարի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն ընդհանուր 4-1 հաշվով ուժեղ գտնվեց Դորտմունդի «Բորուսիայից», իսկ քառորդ եզրափակչում 2-1 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ (2-1:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը