Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին

«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չկաՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ Լարիջանի

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը

Բագրատ Եսայան

Մաս 11

Այսպիսով 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական և գաղափարական դաշտում ստեղծված իրավիճակը բավականին լարված էր։ Ազգային բևեռը, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի գաղափարական վայրիվերումների հետևանքով, հայտնվել էր խիստ անբարենպաստ վիճակում։ Գաղափարական խարխափումներին գումարվել էին նաև իրականացված լիբերալ ուղեգծի արդյունքում անհաջողությունները տնտեսության մեջ, սրվել էր սոցիալական բևեռացվածությունը, աճել էր արտաքին պարտքը։ 2016-ին ՀՅ Դաշնակցության հետ կնքված կոալիցիոն հուշագիրը կարող էր ընկալվել հաջողություն միայն Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հարցում ազգային գաղափարախոսության դաշտ պետական քաղաքականության վերադարձի առումով։ Երկիրը բոլոր առումներով հայտնվել էր շատ ավելի վատ վիճակում, քան 2008-ին։

ՀՅ Դաշնակցության մոտեցումների առումով, զուտ կուսակցական տեսանկյունից, թվում էր խիստ անտրամաբանական 2016-ին սոցիալ տնտեսական ոլորտը տապալած, երկրում բազամաթիվ անընդունելի երևույթների և անարդարությունների հեղինակ, սոցիալական ոլորտում աղքատության մակարդակի շեշտակի աճ արձանագրած ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարության կազմավորումը։ Մյուս կողմից, ՀՅ Դաշնակցության համար հսկայական կարևորություն էր ներկայացնում Ազգային հարցում սկզբունքային կեցվածքի որդեգրումը իշխանության կողմից և ապազգային ուժերի կողմից ռևանշի նոր փորձի վիժեցումը։
Միևնույն ժամանակ արևմտյան կենտրոնների կողմից կառավարվող քաղաքական խմբավորումների և նրանց ազդեցության դաշտը ներքաշված ուժերի համար կատարված դերաբաշխման արդյունքում տերպետրոսյանական ՀԱԿ-ը կամավոր ստանձնեց ծայրահեղ ապազգային, Արցախի հարցում պարտվողական դիրքորոշումներ արտահայտող ուժի դերը, սրանով Նիկոլ Փաշինյանի ԵԼՔ-ի համար ազատելով ավելի «հավասարակշիռ» ընդդիմության դաշտը։ Միևնույն ժամանակ ինքնակամ ստանձնելով ազգային հարցերում թիրախի դերը, ՀԱԿ-ը ԵԼՔ-ին ոչ միայն այս հարցում դուրս էր բերում ազգային բևեռի հարվածի տակից, այլև նրա համար անսահման հնարավորություններ էր ստեղծում հանդես գալու արևմտյան գաղափարական կենտրոններում մշակված և արդեն այլ երկրներում գործնականացված ու դասական դարձած քարոզչական գործիքակազմով՝ «կոռումպացված քրեաօլիգարխիկ ռեժիմի, լափած բյուջեի, թալանված հսկայական միջոցների» մասին կարգախոսներով։

Այս պայմաններում լարվածության թուլացման միակ հնարավորությունը կարող էր լինել հասարակական տրամադրություններին ավելի համահունչ, ավելի ներկայացուցչական ու հավասարակշիռ խորհրդարանի, և դրա արդյունքում, ավելի լայն հասարակական աջակցություն վայելող կառավարության ձևավորումը։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն գործադիր իշխանության ձևավորման լիազորությունը համամասնական ընտրակարգով ընտրվող խորհրդարանին վերապահելով, կարծես այսպիսի հնարավորություն ստեղծվել էր։ Ցավոք, այս հնարավորությունը ևս, ինչպես 2012-13-ին, ձեռքից բաց թողնվեց։ Մեկ կուսակցության ձեռքում բոլոր լծակները կենտրոնացնելու, և այլ ուժերի ներգրավման միջոցով երկրում բազմակուսակցական համակարգի գոյության տպավորություն ստեղծելու՝ անկախությունից ի վեր գոյություն ունեցող գործելակերպն ու բոլոր իշխող ուժերի մեջ գոյություն ունեցող «սովետական» մտածելակերպը, դրամով ու վարչական ռեսուրսների կիրառմամբ իշխանության ձևավորման արատավոր գործելակերպը արդեն կարծես սովորական էր դարձել։ Ձևով՝ բազմակուսակցական, բովանդակությամբ՝ անձակենտրոն ու միակուսակցական համակարգը Երրորդ նախագահի, ինչպես իր նախորդների մոտ, շարունակում էր ընկալվել որպես իշխանության ուժի և կայունության գրավական, որն առ այսօր շարունակում է մնալ Հայաստանի բոլոր նախագահների և իշխանությունների մեծագույն մոլորությունը։

2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջին անգամ արձանագրվեց, որ իշխող ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր ընտրողների ավելի քան 51%-ը։ Համեմատության համար նշեմ, որ 1999-ին Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիճյանի գլխավորած Միասնություն դաշինքը, որի հետ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում, ստացել էր «ընդամենը» ընտրողների 42% ձայները։

Ամփոփելով վերոհիշյալը, 2017-ի գարնանը կայացած ընտրությունների ընթացքում վերազգային գաղափարական բևեռին հերթական անգամ հաջողվեց ազգային-քաղաքական հարցերի շուրջ քննարկումը մղել մարգինալ դաշտ, սոցիալ տնտեսական զարգացման ծրագրերն ընդհանրապես չդարձնել քննարկման առարկա, իսկ հիմնական քննարկումը ծավալել իրենց կողմից առաջադրված օրակարգի շուրջ։

ՀՅ Դաշնակցությունն էլ իր կողմից, որպես ազգային բևեռը ներկայացնող հիմնական ուժ, ներգրավվելով ազգային և Արցախյան հարցերի շուրջ տերպետրոսյանական ՀԱԿ-ի հետ գաղափարական քննարկումների դաշտ, այդ հարցերը սկզբունքային վեճի առարկա չկարողացավ դարձնել ԵԼՔ-ի՝ նույն բևեռում կանգնած և նույն մոտեցումներն ունեցող խմբավորման հետ։ Իր հերթին, ֆինանսական ու վարչական ռեսուրսների գործադրմամբ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ամեն գնով ապահովելը որպես հիմնական նպատակ դրած Սերժ Սարգսյանն ու որպես ազգային-պահպանողական ուժ ներկայացող, բայց արդեն ազգային գաղափարական արժեքները երկրորդ պլան մղած ՀՀԿ-ն իրենց գործելակերպով հարցականի տակ դրեցին ոչ միայն իրենց դավանած արժեքները, այլև նորաստեղծ խորհրդարանական համակարգն ու համամասնական ընտրակարգը։

2017-ի ընտրությունների արդյունքում կատարվեց 2 էական քայլ։ 1. Ապազգային ուժերի կողմից հաջողությամբ ավարտվեց 2013-ին սկսված «ռեբրենդինգը» և այս ուժերի «հարվածող ուժը» Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած ՀԱԿ-ի փոխարեն դարձան Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած ԵԼՔ-ը։ 2. Գաղափարական հիմնական դիսկուրսը վերջնականորեն տեղափոխվեց արևմտյան վերազգային կենտրոններից ղեկավարվող գաղափարական ուժերի կողմից ճշտված դաշտը, այն էր՝ Սերժ Սարգսյանը և նրան աջակցող ուժերի միակ նպատակը «հանցավոր քրեաօլիգարխիկ համակարգի» գոյության ապահովումը և երրորդ նախագահի, արդեն վարչապետի կարգավիճակում, իշխանության «հավերժացումն» է։

Այս օրակարգի շուրջ էլ ծավալվեցին հիմնական քննարկումները մինչև 2018-ի ապրիլ, երբ ավարտվում էր երրորդ նախագահի լիազորությունների ժամկետը։ Չնայած 2017-ի արձանագրված տնտեսական դրական արդյունքներին, իշխանությունն արդեն ի վիճակի չէր փոխել հասարակության մեջ բացասական տրամադրությունների կուտակման ընթացքը։ Դժգոհության համար վերջին կաթիլը եղավ Սերժ Սարգսյան որոշումը, երկրի վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելուն համաձայնություն տալու վերաբերյալ, որը որևէ ձևով բացատրելու փորձերը լիակատար ձախողման հանգեցին։

Նիկոլ Փաշինյանին և նրա խմբին վերջնականապես հաջողվեց հասարակության մեջ ամրապնդել այն մտայնությունը, որ իշխանությունն ընդամենը գործիք է դարձել մի խմբի ձեռքում «ժողովրդին կեղեքելու, իրենց ու իրենց շրջապատի թարեկեցությունը թալանի ու գողության միջոցով ապահովելու համար»։ Ազգային իրավունքների վերականգնման, աշխարհաքաղաքական կողմնորոշման, Արցախյան հարցի լուծման, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման հարցերը, և ի վերջո ինչպիսի պետաիրավական կառավարման համակարգ պետք է ունենա երկիրը, մեր ազգային նպատակների իրականացման համար, Հայաստանի գաղափարական քննարկումների ու քաղաքական պայքարի օրակարգից Նիկոլ Փաշինյանի ջանքերով և Սերժ Սարգսյանի, կամա, թե ակամա օժանդակությամբ, դուրս էին մղված։

(շարունակելի)