Հենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում է
Հենրի VIII-ի և Կատրին Արագոնացու միության խորհրդանիշ համարվող ոսկե սրտաձև կախազարդը պահպանվել է և կցուցադրվի Բրիտանական թանգարանում՝ մշտական ցուցադրության շրջանակում։
24 կարատ ոսկուց պատրաստված զարդը, որի վրա կարմիրով փորագրված են Թյուդորների վարդը և նռնենու ծառը, Բրիտանական թանգարանը ձեռք է բերել 3,5 մլն ֆունտ ստերլինգով (մոտ 4,8 մլն դոլար)՝ այն մասնավոր հավաքորդի կողմից ձեռք բերվելու վտանգից փրկելու նպատակով։
Կախազարդը, որը խորհրդանշում էր արքայական զույգի սկզբնական նվիրվածությունը, ինչպես նաև հետագայում ձախողված ամուսնությունը, դարեր շարունակ համարվում էր կորած։ Այն հայտնաբերվել է 2019 թվականին Ուորիքշիրի մի դաշտում՝ մետաղորսի կողմից։ Բրիտանական գանձերի մասին օրենքի համաձայն՝ թանգարանները առաջնահերթ իրավունք ունեն ձեռք բերել նման նշանակալի պատմական գտածոներ՝ մինչև դրանց ազատ վաճառքը։
Սա Հենրի VIII-ի և Կատրին Արագոնացու 24-ամյա ամուսնությունից պահպանված միակ հայտնի զարդն է։ Կախազարդի վրա առկա է նաև հին ֆրանսերեն «tousiors» («միշտ») գրությամբ ժապավեն։
Գնումն իրականացնելու համար շուրջ 45 հազար մարդ նվիրաբերել է 380 հազար ֆունտ ստերլինգ, իսկ մնացած գումարը տրամադրել են Ազգային ժառանգության հուշահամալիր հիմնադրամը և այլ կազմակերպություններ։ Ստացված գումարի կեսը փոխանցվել է մետաղորսին, մյուս կեսը՝ հողատիրոջը։
«Այս բացառիկ պահպանված նմուշը պատմում է անգլիական պատմության մի հատվածի մասին, որը նախկինում քչերին էր հայտնի, սակայն այժմ այն հասանելի է դարձել բոլորին»,– նշել է Բրիտանական թանգարանի տնօրեն Նիկոլաս Կուլինանը։
Ենթադրվում է, որ կախազարդը պատրաստվել է 1518 թվականին՝ Հենրիի և Կատրինի դստեր՝ Մերիի, և Ֆրանսիայի գահաժառանգի նշանադրության առիթով։ Սակայն 1530-ականների սկզբին Հենրի VIII-ը սիրահարվել է Անն Բոլեյնին, կորցրել հետաքրքրությունը Կատրինի նկատմամբ և ցանկացել ունենալ արական ժառանգ՝ Թյուդորների դինաստիայի շարունակությունն ապահովելու համար։ Այդ նպատակով նա հրաժարվել է կաթոլիկ եկեղեցուց՝ Կատրինի հետ ամուսնությունը չեղարկելու համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը