Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը Գնում եք Խորհրդարան որ ի՞նչ անեք, որ էլի հարցեր չտա՞ք․ հակակոռուպցիոն կոմիտեին էնքա՞ն հարցեր կան Ռուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտ Լոնդոնը և Փարիզը պատրաստվում են Ուկրաինային միջուկային զենքով ապահովել. ՌԴ ԱՀԾ Հակակոռուպցիոն կոմիտեի ստուգողական գործողությունների թիրախում նաև գործող պաշտոնյաներ են․ Նահապետյան Կարո՞ղ են լինել դեպքեր, երբ մշակութային արժեքների արտահանումը արգելվի ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄՄԿ տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների հասցեագրման հետ կապված հարցեր Չինաստանը հերքել է միջուկային փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ Պետդեպարտամենտի մեղադրանքները Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում ԱՄՆ-ն կարող է զիջումներ չստանալ Իրանից նույնիսկ հարվածի դեպքում․ CBS Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5»-ում Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք (տեսանյութ)

Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկըԳնում եք Խորհրդարան որ ի՞նչ անեք, որ էլի հարցեր չտա՞ք․ հակակոռուպցիոն կոմիտեին էնքա՞ն հարցեր կանՌուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտԼոնդոնը և Փարիզը պատրաստվում են Ուկրաինային միջուկային զենքով ապահովել. ՌԴ ԱՀԾՀակակոռուպցիոն կոմիտեի ստուգողական գործողությունների թիրախում նաև գործող պաշտոնյաներ են․ ՆահապետյանԿարո՞ղ են լինել դեպքեր, երբ մշակութային արժեքների արտահանումը արգելվիՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄՄԿ տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների հասցեագրման հետ կապված հարցերՉինաստանը հերքել է միջուկային փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ Պետդեպարտամենտի մեղադրանքներըՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումԱՄՆ-ն կարող է զիջումներ չստանալ Իրանից նույնիսկ հարվածի դեպքում․ CBSՀրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5»-ումԹբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք (տեսանյութ)Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. ՄիրզոյանԱնհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք և անձնագրավորվել էՀնդկաստանի Ջարխանդ նահանգում վթարի է ենթարկվել բժշկական ինքնաթիռԿիևը ակնկալում է հստակ պատասխան Եվրամիությունից երկրի դաշինքին անդամակցության վերաբերյալԿայացել է Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հանդիպումըՄենք կխնդրենք հունգարացիներին վերանայել իրենց դիրքորոշումըժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի համար նոր օգնության փաթեթի մասինՓրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներովԱյն ամենը, ինչ գրել են Իրանի դեմ պոտենցիալ պшտերազմի մասին, գրել են միտումնավոր սխալ. ԹրամփԿոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւնԱդրբեջանն ու Իրանը հուշագիր են ստորագրելԹադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածուՆեթանյահուն սպառնացել է Իրանին և Պուրիմի նախօրեին Իսրայելին միասնության կոչ է արելՀազարավոր ռուս նախկին զինծառայողներ կարող են մուտք գործել Շենգենյան գոտի առանց վիզաների, եթե ցանկանան․ ՄեդվեդևԱՄՆ-ի արևելյան ափին ձնաբուք է. չեղարկվել է ավելի քան 5000 չվերթ, հարյուր հազարավոր տներ հոսանքազրկված ենՎազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ բանտումԹուրքիան նոր Իրան է, հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետըՈւժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺՎրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին առաքիչ աշխատելԵրկրաշարժ` ՀայաստանումԼարսը բաց է, Հայաստանի ճանապարհները` հիմնականում անցանելի«Ապահովագրությունը չպետք է գործի բժշկի հաշվին»․ մի խումբ բուժաշխատողներ բողոքում են աշխատավարձերի հաշվարկիցB1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի, թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՄոսկվայում կեսգիշերին պայթեցրել են ոստիկանական մեքենա, կա երկու զոհԵրևանում հայրը տնից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել գրավի դիմացԱյսօր եւ վաղը` տեղումներ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ փետրվարի 24-ըՕլիմպիական ոսկի նվաճած ամերիկացի հոկեյիստուհիները մերժել են Թրամփի հրավերըԷջմիածնում ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության դեպք (տեսանյութ)Անչելոտին նշել է Ռեալի այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալՌեալը երկար ժամանակով կորցրեց կիսապաշտպանինԹուրքիայում ձերբակալվել է Deutsche Welle-ի թղթակիցը «Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակըԱրթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչումԲացահայտվել է քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպքՄшրտական գործողությունների ավարտի դեպքում կիևյան ռեժիմի առաջնորդներին կարող են պատժել հենց իրենց մարդիկ. ՄեդվեդևՎրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, առաքիչ և զբոսավար
Թոփ-լուրեր

Աճել է կոռուպցիոն հանցագործությունների թիվը, նվազել՝ պատասխանատվության ենթարկված պաշտոնատարներինը

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է Արա Գալոյանի դիտարկումները հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ:

«Հասկանալի է, որ համավարակի հիմնական «Մնա տանը՝ փրկիր կյանքեր» կարգախոսը դրական հետևանք չի ունենալու տնտեսության վրա: Բայց կարելի էր ենթադրել, որ միանշանակ դրական հետևանքներ է ունենալու հասարակական կյանքի որոշ ոլորտներում: Օրինակ, որ հասարակությունը պիտի դառնա օրինապահ: Գոնե իրավախախտումների վիճակագրության տեսանկյունից:

Հանցատեսակների շատ ոլորտներ պիտի, որ նվազում արձանագրեին: Բայց պաշտոնական վիճակագրությունը հակառակն է պնդում: 2020թ․ առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների քանակն աճել է նախորդ տարվա համեմատ՝ 13 003-ը 2019-ի 12 250-ի համեմատ: Ընդ որում, աճել են հաշվառվող բոլոր տեսակներով՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները:

Արտակարգ դրության հիմնական կարգախոսին հակառակ աճել են ոչ միայն հրազենի ու ռազմամթերքի կիրառմամբ հանցագործությունները (54 դեպք՝ նախորդ տարվա 37-ի համեմատ), այլև ամենաերկար անվանումն ունեցող հանցագործությունների քանակը: Խոսքը «Հասարակական անվտանգության, հասարակական կյանքի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների» մասին է: Այս տարվա հունվար-հունիսի իրավախախտում-դեպքերի քանակը 2 124 է, նախորդ տարվա 1 863-ի նկատմամբ: Մինչդեռ կիսամյակի 3.5 ամիսն անցավ արտակարգ դրության պայմաններում՝ երբ տնից դուրս գալիս անձ հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է, իսկ պարեկային հսկողությունն ուժեղացված է: Բայց դրան հակառակ աճել է «խուլիգանություն» կոչվող հանցատեսակի քանակը՝ 168 դեպք նախորդ տարվա 129-ի դիմաց: Անգամ աճել է զենքի գործադրմամբ կատարված այս հանցատեսակի գրանցված քանակը (49-ը 36-ի դիմաց): Նույնիսկ խարդախության գրանցված դեպքերն են աճել․ 711՝ 594-ի դիմաց: Դժվար կլիներ հասկանալ, թե ինչ հետևանք ունեցան տանը մնալու կոչերը «Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը» հանցատեսակի վրա, եթե իրավախախտումների վիճակագրությունը կոշտ ու կոպիտ չարձանագրեր փաստերը:

Այս հանցատեսակի գծով անցած տարի 99 դեպք էր գրանցվել, իսկ այս տարի՝ 166: Անհավանական կարելի է գնահատել այն փաստը, որ տանը մնալու կոչերի, փողոցային հսկողության ուժեղացման կամ կարճ ասած՝ արտակարգ դրության պարագային անգամ գողությունների թիվն է աճել: 2019-ի առաջին կիսամյակում գողությունների 4 779 դեպք գրանցվել այս տարվա 1 972-ի դիմաց: Բայց հարկավոր է արձանագրել՝ վերջապես մոտեցանք մի հանցատեսակի, որն անկում է արձանագրել: Խոսքը բնակարանային գողությունների մասին է: Անցած հունվար-հունիսին բնակարանային գողությունների 710 դեպք էր գրանցվել: Հավանաբար այն պատճառով, որ տանը մնալու կոչերի ոչ մի իրավական հիմք չկար: Իսկ այս տարի կա: Ու 58 դեպքով նվազել է բնակարանային գողությունների քանակը: Շատ է դա, թե քիչ, հավանաբար քրեագետներն ու սոցիոլոգները գիտեն: Բայց իրավախախտումների նվազման մեկ տրամաբանական դեպք էլ կա արձանագրված:

Դա հետևանքն է այն բանի, որ գարնան վերջում մոտ մեկ-մեկուկես ամիս մայրաքաղաքում երթևեկելը հաճելի զբաղմունք էր: Խցանումներ ու վթարներ համարյա չկային: «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» իրավախախտման այս տարվա քանակը 559 դեպք է նախորդի 685-ի դիմաց:

Բայց տվյալների հաջորդ խումբն այս տրամաբանությանը չի ենթարկվում: 2020-ին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 664 դեպք 2019-ի 632-ի դիմաց: Դեպքերի քանակն աճել է, բայց փոխարենը նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց քանակը՝ 329 անձ (նրանցից 53 պաշտոնատար) նախորդ տարվա 415 անձի (նրանցից 71 պաշտոնատար) դիմաց: Ահա հակասությունը՝ մի կողմից աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը, մյուս կողմից նվազել է պատասխանատվության ենթարկված անձանց ու հատկապես պաշտոնատարների քանակը»: