Այսօր եւ վաղը` տեղումներ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ փետրվարի 24-ը
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային եւ հովտային շրջաններում՝ անձրեւի, լեռնային շրջաններում՝ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային եւ հովտային շրջաններում՝ ձնախառն անձրեւի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարեւմտյան` 2-5մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երեւանում կեսօրից հետո եւ գիշերը սպասվում են տեղումներ, փետրվարի 27-28-ին տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրեւի տեսքով։ Ցերեկը կլինի +11 +13, երեկոյան` +6 +8, գիշերը` +1 +3։
Փետրվարի 24-ին մայրաքաղաքում ամենատաք օրը արձանագրվել է 2022 թվականին` 16.0°C, ամենացուրտը` 1985 թվականին` — 25.5°C։


















































Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզում
Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին
Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)