Մшրտական գործողությունների ավարտի դեպքում կիևյան ռեժիմի առաջնորդներին կարող են պատժել հենց իրենց մարդիկ. Մեդվեդև
Մեդվեդևը պատմել է, թե ինչ է սպասվում կիևյան ռեժիմի առաջնորդներին հատուկ ռազմական գործողության ավարտից հետո: Ուկրաինայի ղեկավարների մի մասի համար ռազմական գործողությունների շարունակումը սեփական կյանքի շարունակությունն է, իսկ մարտական գործողությունների ավարտի դեպքում նրանց կարող են կախել հենց իրենց մարդիկ. այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Այդ պետության ղեկավարների մի մասի համար, ինչպես էլ նրանց անվանենք կամ ինչպիսի մակդիրներով էլ օժտենք, մենք ձեզ հետ հասկանում ենք, որ ռազմական գործողությունների շարունակումը, անկեղծ ասած, սեփական կյանքի շարունակությունն է», — ասել է Մեդվեդևը անօդաչու ավիացիայի ստորաբաժանումներից մեկն այցելելու ժամանակ։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի MAX հարթակի ալիքում։
Նա նշել է, որ ռազմական գործողությունների ավարտի դեպքում այդ ղեկավարներին, եթե նրանց չհաջողվի փախչել, կարող են կախել հենց իրենց մարդիկ։
«Եթե մարտական գործողություններն ավարտվում են, լավագույն դեպքում կհաջողվի փախչել սահմանամերձ երկրներից մեկի տարածք՝ Լեհաստան, Բրիտանիա կամ Եվրոպայի այլ երկրներ, որոնք ապաստան կտրամադրեն։ Իսկ վատթարագույն դեպքում՝ այո՛, իրենց մարդիկ էլ կկախեն հենց Մայդանում՝ ինչ-որ տեղ», - հավելել է Մեդվեդևը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին