Մոսկվայում կեսգիշերին պայթեցրել են ոստիկանական մեքենա, կա երկու զոհ
Մոսկվայում՝ Սավելյովսկի երկաթուղային կայարանի հրապարակում կեսգիշերին մոտ պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ ոստիկան եւ հանցագործության մեջ կասկածվողը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Իրավապահների տեղեկություններով` գիշերը մոտավորապես ժամը 00։05-ին ծառայողական ավտոմեքենայում գտնվող պարեկներին մոտեցել է անհայտ անձը, որից հետո գործի է դրվել պայթուցիկ սարքը։
«Նախնական տվյալներով՝ հանցագործի գործողությունների հետեւանքով Պետավտոտեսչության մեկ աշխատակից ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ն։
Ավելի ուշ՝ ուսումնասիրելով Սավելյովսկի կայարանի տեսախցիկների տեսաձայնագրությունները, իրավապահ մարմինները պարզել են, որ հանցագործը եւս տեղում մահացել է։ «Եւս երկու ոստիկան տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն»,- հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Քրեական գործեր են հարուցվել իրավապահների կյանքի դեմ ոտնձգության եւ պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
Ըստ RBK-ի` դեպքի վայր է ժամանել ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը։


















































Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզում
Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին
Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)