Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք (տեսանյութ) Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Միրզոյան Անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք և անձնագրավորվել է Հնդկաստանի Ջարխանդ նահանգում վթարի է ենթարկվել բժշկական ինքնաթիռ Կիևը ակնկալում է հստակ պատասխան Եվրամիությունից երկրի դաշինքին անդամակցության վերաբերյալ Կայացել է Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Մենք կխնդրենք հունգարացիներին վերանայել իրենց դիրքորոշումը ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի համար նոր օգնության փաթեթի մասին Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով Ադրբեջանն ու Իրանը հուշագիր են ստորագրել Հազարավոր ռուս նախկին զինծառայողներ կարող են մուտք գործել Շենգենյան գոտի առանց վիզաների, եթե ցանկանան․ Մեդվեդև

Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք (տեսանյութ)Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. ՄիրզոյանԱնհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք և անձնագրավորվել էՀնդկաստանի Ջարխանդ նահանգում վթարի է ենթարկվել բժշկական ինքնաթիռԿիևը ակնկալում է հստակ պատասխան Եվրամիությունից երկրի դաշինքին անդամակցության վերաբերյալԿայացել է Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հանդիպումըՄենք կխնդրենք հունգարացիներին վերանայել իրենց դիրքորոշումըժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի համար նոր օգնության փաթեթի մասինՓրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներովԱյն ամենը, ինչ գրել են Իրանի դեմ պոտենցիալ պшտերազմի մասին, գրել են միտումնավոր սխալ. ԹրամփԿոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւնԱդրբեջանն ու Իրանը հուշագիր են ստորագրելԹադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածուՆեթանյահուն սպառնացել է Իրանին և Պուրիմի նախօրեին Իսրայելին միասնության կոչ է արելՀազարավոր ռուս նախկին զինծառայողներ կարող են մուտք գործել Շենգենյան գոտի առանց վիզաների, եթե ցանկանան․ ՄեդվեդևԱՄՆ-ի արևելյան ափին ձնաբուք է. չեղարկվել է ավելի քան 5000 չվերթ, հարյուր հազարավոր տներ հոսանքազրկված ենՎազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ բանտումԹուրքիան նոր Իրան է, հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետըՈւժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺՎրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին առաքիչ աշխատելԵրկրաշարժ` ՀայաստանումԼարսը բաց է, Հայաստանի ճանապարհները` հիմնականում անցանելի«Ապահովագրությունը չպետք է գործի բժշկի հաշվին»․ մի խումբ բուժաշխատողներ բողոքում են աշխատավարձերի հաշվարկիցB1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի, թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՄոսկվայում կեսգիշերին պայթեցրել են ոստիկանական մեքենա, կա երկու զոհԵրևանում հայրը տնից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել գրավի դիմացԱյսօր եւ վաղը` տեղումներ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ փետրվարի 24-ըՕլիմպիական ոսկի նվաճած ամերիկացի հոկեյիստուհիները մերժել են Թրամփի հրավերըԷջմիածնում ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության դեպք (տեսանյութ)Անչելոտին նշել է Ռեալի այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալՌեալը երկար ժամանակով կորցրեց կիսապաշտպանինԹուրքիայում ձերբակալվել է Deutsche Welle-ի թղթակիցը «Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակըԱրթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչումԲացահայտվել է քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպքՄшրտական գործողությունների ավարտի դեպքում կիևյան ռեժիմի առաջնորդներին կարող են պատժել հենց իրենց մարդիկ. ՄեդվեդևՎրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, առաքիչ և զբոսավարՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում էԱՄՆ-ի կողմից հասցված նույնիսկ «սահմանափակ հարվածը» Իրանը որպես ագրեսիայի ակտ կդիտարկիՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածումՌասել Քրոուն ոգևորությամբ ներկայացնում է շքեղ ժամացույցների հանդեպ իր կիրքըԲելգիայի հայտնի հայերը. Անտուան Աքայյան. քաղաքական փախստականից՝ բելգիական վաֆլիների «դեսպան»Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը. նախագահը ստորագրել է փոփոխությունների փաթեթըՌոման վստահ հաղթանակ տարավ Կրեմոնեզեի նկատմամբ՝ ամրապնդվելով լավագույն քառյակումՄեդալային հաշվարկ․ 25-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվում են աննախադեպ ռեկորդովԱվարտվեցին Ձմեռային Օլիմպիական խաղերը. Մեդալային աղյուսակը գլխավորեց Նորվեգիայի հավաքականը՝BAFTA 2026․ «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմը՝ գլխավոր հաղթողՎանաձորի բազմաթիվ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
Հայաստան

«Ապահովագրությունը չպետք է գործի բժշկի հաշվին»․ մի խումբ բուժաշխատողներ բողոքում են աշխատավարձերի հաշվարկից

Մի խումբ բուժաշխատողներ այսօր հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ և դիմում-նամակ փոխանցել օրենսդիրներին։ Նրանք պահանջել են հանրային լսումներ հրավիրել քննարկելու առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո ի հայտ եկած խնդիրները։ Բուժաշխատողները դժգոհել են հատկապես աշխատավարձի հաշվարկման մեխանիզմներից, որոնք, ըստ նրանց, որոշ մասնագիտացումներում էականորեն նվազել են։

«Այո՛, ես իմ օրինակով տեսել եմ ցածր վարձատրություն»։

Սոնոգրաֆիստ Կարինա Աղալարյանը պնդում է՝ համընդհանուր առողջության ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկների մի մասի  աշխատավարձը նվազել է։ Բուժառուները համակարգից  գոհ են, իսկ  բժիշկները, որոնք փաստացի ապահովում են համակարգի գործարկումն ու իրականացումը, դժգոհում են անհամաչափ և անբավարար վարձատրությունից՝  ասում է Աղալարյանը։

«Այդ պատճառով կարևոր է, որ հենց սկզբնական փուլում առկա խնդիրները բարձրաձայնվեն»։

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի գնահատմամբ՝ գործող հաշվարկային մեխանիզմները ձևավորված են այնպես, որ հստակ չեն սահմանում՝ վճարված գումարները վերաբերում են ամբողջ աշխատավարձի՞ն, թե՞ ոչ ամբողջական ծավալին։ Կարծում է, որ  անհրաժեշտ է ավելի թափանցիկ և հստակ մեթոդաբանություն, որպեսզի բուժաշխատողները հասկանան իրենց վարձատրության իրական կառուցվածքը։

«Եկեք օբյեկտիվ խոսենք, պոլիկլինիկա դուք մտե՞լ եք։ Մի հատ խնդրում եմ` գնացեք պոլիկլինիկայի հերթերը տեսեք ու տեսեք, որ բուժաշխատողը կարող է ամբողջ էդ հերթը սպասարկել ու վերջում 19000 դրամ ստանալ ու էդ հերթը, որ դուք մտնեք, տեսնեք, դա մեկանգամյա հերթ է, բայց ամեն օր է այդպիսի հերթ»։

Խնդիրը, ըստ մասնագետների, ոչ միայն աշխատավարձին է վերաբերում, այլև կազմակերպական խնդիրներին։ Դրանք ազդում են թե՛ բժիշկների աշխատանքի արդյունավետության, թե՛ հիվանդների սպասարկման որակի վրա՝ ասում է ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։

«Մենք ուզում ենք, որ ապահովագրական համակարգը գործի, բայց գործի արդյունավետ և հավասարակշռված։ Կարևոր է, որ այդ գործընթացում չոտնահարվեն բուժաշխատողների շահերը, որովհետև բուժաշխատողներն էլ ունեն սոցիալական պարտավորություններ։ Մենք դեմ չենք  ապահովագրական համակարգին։ Ընդհակառակը՝ համոզված ենք, որ այն կարող է լուծել մեր երկրի բնակիչների բազմաթիվ խնդիրներ։ Սակայն այդ հարցը պետք է լուծվի պետության կողմից և համակարգային ձևով, ոչ թե բուժաշխատողների հաշվին։ Բուժաշխատողին կոպեկներ վարձատրելով տուժելու է առողջապահության, բուժօգնության որակը, ինչից տուժելու է բուժառուն»։

Բուժաշխատողներն օրենսդիրներին դիմում–նամակ  են փոխանցել՝ թեմայով լսումներ կազմակերպելու խնդրանքով։  «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյան

«Ամենամեծ ակնկալիքը մասնագիտական հանրույթի, ոչ միայն իմ կողմից այն է, որ նստեն մեկ սեղանի շուրջ ևգույքագրեն ամբողջ այս ժամանակահատվածում ի հայտ եկած խնդիրները,  և այդ  խնդիրների արդյունքները վերլուծելով  կատարել շտկումներ, որովհետև, եթե այս կարևորագույն ռեֆորմը գնա տապալման, ապա դա լուրջ խնդիր է երկրի սոցիալ–տնտեսական ոլորտներում»։

Առողջապահության նախարարությունը խնդրին դեռ չի արձագանքել, գերատեսչությունը սակայն, օրերս պարզաբանել էր պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն վճարման կարգը։ Նրանք աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայություների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:

«Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար»,–ասվում էր նախարարության հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձերին անդրադարձել էր  տարեկան ամփոփիչ ասուլիսի  ընթացքում։

Ապահովագրության և պետական պատվերի շրջանակում պետությունը հայտարարում է, որ պատրաստ է տվյալ ծառայությունը ձեռք բերել կոնկրետ նկարագրով և սահմանված փոխհատուցման գնով։ Բժշկական կենտրոնը, պայմանագիր ստորագրելով, ընդունում է այդ պայմանները և պարտավորվում է քաղաքացիներին մատուցել համապատասխան ծառայությունը։ Պետությունն էլ վճարում է հենց այն գումարը, որի շուրջ կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքելիս։

«Մենք պայմանագրի  առարկա հանդիսացող ծառայության գնի մեջ որևէ  մի աշխատավարձ չենք ֆիքսում։ Ես խնդրում եմ` մի փնտրեք մի բան, որը չկա»։

Նախարարի հրամանով բժիշկների աշխատավարձեր չեն սահմանվում՝ ասել էր Ավանեսյանը։ Դրանք կարգավորվում են գործատու–աշխատող հարաբերություններով՝ բժշկական կենտրոնի և բուժաշխատողի միջև։ Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարն  արձանագրել էր, որ ծառայության գնի հաշվարկի մեթոդաբանության մեջ նախատեսվում է նվազագույն շեմ, որը բժշկական կենտրոնը պետք է ուղղի բուժանձնակազմի փոխհատուցմանը։

«Եվ նախկինում էլ մեր սահմանված այդ առնվազնի շեմից բարձր բժշկական կենտրոնները վճարում էին բժիշկներին, որոշներին շատ ավելի բարձր, որոշներին այդ չափով, որոշներին էլ մի փոքր ավելի բարձր»։

Բուժաշխատողների աշխատավարձերը ձևավորվում են ապահովագրական դեպքերի  համար սահմանված սակագներից։ Եթե դրանք  և համապատասխան ծառայությունների արժեքները չվերանայվեն և չհամապատասխանեցվեն իրական ծախսերին, ապա բուժաշխատողների վարձատրությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի խնդրահարույց կդառնա՝ բարձրաձայնում են Ազգային ժողովի դիմաց հավաքված բուժաշխատողները։

radiolur