«Սևանի բժշկական կենտրոնի կասեցված լիազորություններով տնօրեն Արամ Նիկողոսյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և իր ընկեր՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ փետրվարի 16-ին մասնակցել է հիվանդանոցի ԿՏ-ի կաբինետի բացման արարողությանը, այն դեպքում, երբ Նիկողոսյանի լիազորությունները փետրվարի 6-ի դրությամբ արդեն հենց նույն նախարարի հրամանով դադարեցված են՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով։ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ «Արամ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակության և խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։
Նրա պաշտոնավարումը կասեցված է փետրվարի 6-ից՝ Կոմիտեի պահանջով»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենը նաև աշխատանքի է ընդունել իր հարազատին, ով աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ։ Հավելենք, որ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել նաև Նիկողոսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տես փաստաթուղթը)։ Պաշտոնական միջոցառում՝ կասեցված տնօրենի մասնակցությամբՍակայն ստեղծված իրավիճակում առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Մինչ իրավապահ գործընթացները դեռ ընթացքի մեջ են, և տնօրենի լիազորությունները կասեցված են, նույն Նիկողոսյանը մասնակցել է Սևանի բժշկական կենտրոնում նոր համակարգչային շերտագրման (ԿՏ) կաբինետի բացման պաշտոնական արարողությանը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ոլորտի պատասխանատուներ և հյուրեր։ Ավելին՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բացման խոսքով հանդես է եկել հենց Արամ Նիկողոսյանը՝ ներկայացնելով ծրագրի կարևորությունն ու դրա ազդեցությունը բժշկական ծառայությունների որակի վրա։ Ո՞վ է պատասխանատու վերահսկողության համարՍտացվում է հակասական և անօրինական գործունեություն։
Մի կողմից՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող և պաշտոնավարումը կասեցված ղեկավարը մասնակցում է իրավապահ նախարարի այցին և պետական բարձր մակարդակի միջոցառմանը՝ ներկայանալով որպես գործող տնօրեն։Հատկանշական է նաև, որ Արամ Նիկողոսյանը համարվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը։ Սա լրացուցիչ հարցեր է առաջացնում՝ ինչու է մարզային իշխանությունը թույլ տվել կասեցված լիազորություններով տնօրենին մասնակցել պաշտոնական միջոցառմանը։ Ասել, որ տեղյակ չեն եղել, նշանակում է ոչինչ չասել։ Ստացվում է՝ մարզպետի ընկեր լինելը արդեն բավարար է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանի հրահանգները չկատարելու համար։Ամեն դեպքում, ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է և մարզպետ Սարգսյանին, և Հակակոռուպցիոն կոմիտեին՝ պարզելու, թե ինչպես է կասեցված լիազորություններով տնօրենը ներկայանում իբրև տնօրեն և բացում իրականացնում, սակայն դեռևս պատասխան չունենք»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունը
Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում
Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան
Ապահովագրական փաթեթը ամեն ինչ չի փակում, և ծառայությունների մասով էլ լինելու են համավճարներ
Պետպատվերի համար այսուհետեւ կվճարեն 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ ստացողները. նոր «հարկատեսակ»
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզում
Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին
Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)