ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄՄԿ տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների հասցեագրման հետ կապված հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ՄՄԿ-ի հետ համագործակցությունը Երևանում գրասենյակի հիմնումից ի վեր՝ կարևորելով հատկապես ՄՄԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրները հասցեագրելու հարցում:
ԱԳ նախարարությունից փոխանցում են, որ Վահան Կոստանյանը ներկայացրել է փախստականների ինտեգրման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ թվում անդրադառնալով նաև «Փախստականներին և հյուրընկալող համայնքներին աջակցության ներառական ազգային շրջանակ» փաստաթղթին, որն ուրվագծում է այս ուղղությամբ առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարության ռազմավարությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակարանային ապահովման և զբաղվածության ապահովման ծրագրերին:


















































Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզում
Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին
Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)