Ռուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտ
Ռուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռազմական բազաների մոտ, հայտնում է The Telegraph-ը: Ռուս լրտեսները Արևմտյան Եվրոպայում գտնվող անշարժ գույքը վերածել են «Տրոյական ձիերի» ցանցի, որոնք նախատեսված են համակարգված դիվերսիոն արշավ սանձազերծելու համար, զգուշացրել են հետախուզության պաշտոնյաները:
Օգտագործելով թույլ իրավական դաշտը՝ կասկածներ կան, որ ռուսական գաղտնի ստորաբաժանումները ձեռք են բերում զգայուն անշարժ գույք առնվազն մեկ տասնյակ եվրոպական երկրների ռազմական և քաղաքացիական օբյեկտների մոտակայքում:
Արևմուտքի դեմ իր հիբրիդային պատերազմը սրելու մտադրությամբ՝ ռուսական հետախուզական գործակալությունները, ըստ տեղեկությունների, ձեռք են բերել ամառանոցներ, հանգստյան տնակներ, պահեստներ, լքված դպրոցներ, քաղաքային բնակարաններ և նույնիսկ ամբողջական կղզիներ՝ նպատակ ունենալով դրանք օգտագործել որպես հենակետեր համակարգված հսկողության, դիվերսիաների և գաղտնի հարձակումների համար:
Եվրոպական երեք հետախուզական գործակալությունների գործող և նախկին սպաները հայտնել են, որ վախենում են, թե Ռուսաստանը որոշ վայրերում արդեն կարող է ունենալ պայթուցիկ նյութեր, անօդաչու թռչող սարքեր, զենքեր և գաղտնի գործակալներ, որոնք պատրաստ են գործի դրվել ճգնաժամի դեպքում:
Մոսկվայի հետ կապված դիվերսիոն գործողությունները՝ սկսած Լոնդոնում և Վարշավայում իրականացված հրձիգումներից մինչև ծանրոց-ռումբեր, մահափորձերի ծրագրեր և գնացքների դուրսբերման փորձեր, կտրուկ աճել են չորս տարի առաջ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր:


















































Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզում
Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին
Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)