Նեթանյահուն սպառնացել է Իրանին և Պուրիմի նախօրեին Իսրայելին միասնության կոչ է արել
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է Իրանին, որ Իսրայելի վրա հարձակման դեպքում Թեհրանը հզոր հակահարված կստանա։ Նա ընդգծել է Իսրայելի ժողովրդի և բանակի միասնության կարևորությունը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Պուրիմ հրեական տոնի վրա, որը կնշվի 2026 թվականի մարտի 2-3-ը։
Քնեսեթում ելույթ ունենալով՝ Նեթանյահուն մերժել է ընդդիմադիր պատգամավորների քննադատությունը՝ նշելով, որ Իրանի շուրջ լարվածության ֆոնին բանավեճերը տեղին չեն։ «Մենք ապրում ենք դժվար և մարտահրավերներով լի ժամանակներում։ Ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ է սպասվում։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Ես այաթոլլայի ռեժիմին փոխանցել եմ, որ եթե թույլ տան, գուցե, իրենց պատմության մեջ ամենածանր սխալը և հարձակվեն Իսրայել պետության վրա, այնպիսի հզոր պատասխան կստանան, որ նույնիսկ չեն էլ կարող պատկերացնել», — ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Պուրիմի տոնի նախօրեին բոլոր իսրայելցիները «պետք է միավորվեն որպես ազգ և ուս ուսի տան»։ «Ես վստահում եմ մեր ժողովրդին և վստահում եմ ձեզ՝ Իսրայելի քաղաքացիներին։ Մենք արդեն ապացուցել ենք, որ երբ միասին ենք, մեծ բաների ենք հասնում։ Պուրիմի նախօրեին կգործենք միասին, և Աստծո օգնությամբ կապահովենք Իսրայելի հավերժությունը», — ասել է նա։
Պուրիմը հրեական ավանդույթի ամենաուրախ տոնն է։ Այն խորհրդանշում է մ.թ.ա. 5-րդ դարում Պարսկական կայսրությունում բնակվող հրեաների փրկությունն Արտաքսերքսես թագավորի մերձավոր Համանից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները