«Շիրակ»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է, «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել
«Արարատի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է, «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով «Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը (18 վարակակիր, որից 5-ը գլխավոր, 13-ը՝ երկրորդ թիմում), հիմք ընդունելուվ «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների կողմից ՀՖՖ ուղարկված գրությունները, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի (ժամանակավոր կոմիտե) որոշումները և ՀՀ Առողջպահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայյին կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՖՖ ուղարկված գրությունը, հետաձգվել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ»-«Արարատ» և Հայաստանի առաջնության Առաջին խմբի երրորդ տուրի «Արարատ-2»-ԲԿՄԱ հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:
Հիմք ընդունելով «Լոռի ՖԱ»-ի գրավոր խնդրանքը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը փոխել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի՝ օգոստոսի 23-ին նախատեսված «Լոռի ՖԱ»-«Վան» հանդիպման անցկացման օրը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին՝ ժամը 17:00-ին:
Այս տեղափոխությունը հաշվի առնելով՝ փոփոխվել են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի ևս 2 հանդիպումների անցկացման ժամկետները: «Վան»-«Փյունիկ» հանդիպումն օգոստոսի 28-ի փոխարեն կկայանա օգոստոսի 29-ին, իսկ «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, բայց, 17:45-ի փոխարեն կմեկնարկի 19:00-ին»,- ասված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը