Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել. փաստաբան

Փասաբան Գևորգ Գյոզալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իսկ հիմա ավելի լուրջ - Մի քանի օր առաջ դատական իշխանության կայքում «Հաղորդագրություն» վերտառությամբ հայտարարություն տարածվեց, որ «ընտրություններում» հաղթած ԲԴԽ անդամ՝ Ստեփան Միքայելյանի պահանջով վերահաշվարկ է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ «Հաշվիչ հանձնաժողովը» (եթե չեմ սխալվում 5 դատավորներ) իրականում սխալ են հաշվել քվեաթերթիկները և 194 քվեաթերթիկների փոխարեն արձանագրել են 204 քվեաթերթիկ, այնինչ վերահաշվարկից հետո պարզվել է, որ այն 194-ն է:


Չեմ ցանկանում, որ կոպիտ հնչի, բայց ո՞ւմ եք հիմարի տեղ դրել և եթե այդուհանդերձ համառորեն փորձում եք դնել, ապա խնդրում եմ պատասխանել.

1) Այդ 5 դատավորները, ովքեր չեն կարողանում անգամ 194 քվեաթերթիկ հաշվեն, ինչպե՞ս են վճիռներ գրում, ինչպե՞ս են նրանցից ոմանք ընտրությունների վերաբերյալ վեճեր քննելու, միգուցե այդ դատավորներին չմակագրվի պարզ թվաբանական գործեր,

2) 194 քվեաթերթիկ հաշվել չկարողացող դատավորների հետագա պաշտոնավարման հարց ինչո՞ւ չեք քննարկում, արդյո՞ք մենք կարող ենք վստահել այդ դատավորներին (իրականում նրանցից մեկի պրոֆեսիոնալիզմին ծանոթ եմ և կասկած չունեմ, որ այդ դատավորը ոչ թե 194 քվեաթերթիկ կարող էր միայնակ ՍՏՈՒՅԳ հաշվել այլ շատ ավելին),

3) արդյո՞ք քրեական սպառնալիքից խուսափելու համար ոմանք մինչև վերահաշվարկը չեն բացել քվեատուփը, գեղեցիկ ձևով չեն հանել 10 ավել քվեաթերթիկները և նույնպիսի գեղեցիկ ձևով չեն կնքել քվեատուփը և խնդրել են Ստեփան Միքայելյանին, որպեսզի պահանջի վերահաշվարկ, քանի որ մնացած՝ պարտված թեկնածուները չեն պահանջել այն, եթե ոչ ապա

4) ի՞նչն էր պատճառը, որ Ստեփան Միքայելյանը, ով արդեն իսկ որպես ընտրված թեկնածու մասնակցել է ԲԴԽ նիստերին, կայացրել է որոշումներ, հետո նոր է որոշել դիմել վերահաշվարկի համար, տրամաբանությունը հուշում էր, որ նա մինչ այդ պետք է դա աներ, հետո մասնակցեր ԲԴԽ նիստերին (առնվազն ընտրությունների ամփոփման ժամանակ Միքայելյանը տեղյակ էր այս խնդրին),

5) եթե դուք իրականում վստահ չէիք, որ տեղի է ունեցել լցոնումներ, ապա ի՞նչ էր լինելու, երբ վերահաշվարկից հետո պարզվեր դա, ի՞նչ էիք անելու, Երվանդ Խունդկարյանի կայացրած որոշումն անվավե՞ր էիք ճանաչելու, Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ ԲԴԽ նիստերը ոչ լեգիտի՞մ էիք համարելու, եթե այո, ապա ի՞նչ իրավական հիմքով, խնդրում եմ լուսավորեք չլուսավորվածիս,

6) արդյո՞ք այս ամենը ողջամտորեն չի վկայում, որ դուք, վերահաշվարկի ժամանակ, ՔԱՋ ՏԵՂՅԱԿ ԵՔ եղել, որ քվեատուփերում ամեն ինչ կարգին է, և վերջապես

7) Հաշվիչ հանձնաժողովի իմ հարգելի դատավորներ, արդյո՞ք դուք ընդունում եք, որ դուք չեք կարողանում անգամ 194 քվեաթերթիկ հաշվել և որ այդ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ բացառապես ձեր մեղքն է եղել: Եթե դուք դա ընդունում եք, ապա ես ստիպված եմ լինելու յուրաքանչյուր գործով ձեզ բացարկ հայտնեմ՝ ոչ կոմպետենտության հիմքով:

Կարելի է կեղծել, կարելի է մանևրել, կարելի է լռել և ոչինչ չանել, կարելի է հեղափոխական ձևանալ, կարելի է լինել նախկին համակարգի երդվյալ վկան և միաժամանակ հանդես գալ ներկա համակարգի երդվյալ վկան, կարելի է ասել՝ «սա իմ գործը չի» կամ «միևնույն է ոչինչ չի փոխվի», ԿԱՐԵԼԻ Է ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՆԱԶԱՆԴ ՎԿԱՅԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ, բայց այս ամենով հանդերձ, խնդրում եմ հիմարի տեղ մի դրեք մարդկանց...»