Հիմա Բավարիան պարտավոր է ամուսնանալ Բարսելոնայի հետ
Պորտուգալիայում ընթացող ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի մեկ քառորդ եզրափակիչում Մյունխենի Բավարիան վերցրեց եւ անամոթաբար ութ գնդակ անցկացրեց Բարսելոնայի դարպասը: Բավարացիները շատ դաշան չգտնվեցին եւ ինքնագոլ հեղինակեցին եւ մեկ անգամ, երբ հաշիվը 4:1 էր, թույլ տվեցին Սուարեսին գոլ խփել:
Բավարացիներից առաջին գոլը Լեւանդովսկիի փոխանցումից հետո խփեց Մյուլերը: Երկրորդ գոլի հեղինակ դարձավ Պերիշիչը: Հետո Գորեցկայի փոխանցումից հետո գոլ խփեց Գնաբրին, իսկ 31-րդ րոպեին Կիմիխի փոխանցումից հետո Մյուլերը խփեց իր երկրորդ գոլը եւ հաշիվը դարձրեց 4:1:
Կարգապահ գերմանացիները երկրորդ խաղակեսում ճշտությամբ կրկնեցին առաջին խաղակեսի սցենարը: Նա գոլ բաց թողեցին, իսկ հետո տաղանդաշատ 19-ամյա ֆուտբոլիստ Դեւիսի փոխանցումից հետո հինգերորդ գոլը խփեց Կիմիխը: Դեւիսը սովորական գոլային հեղինակ չդարձավ: նա գլուխգործոց արարեց. խաբս տվեց 4-5 կատալոնացիների եւ հասնելով դարպասի մոտ գնդակը ափսեի վրա դրած մատուցեց խաղընկերոջը: Այս գոլն, անկասկած, կմնա ֆուտբոլի պատմության մեջ:
82-րդ րոպեին նախկին բարսելոնցի Կոուտինիոն, որը խաղադաշտ էր մտել 75-րդ րոպեին գնդակը փոխանցեց Լեւանդովսկուն, որը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 6:2: Երեք րոպե անց արդեն Կոուտինիոն գոլ խփեց, ստանալով Մյուլերի փոխանցումը: Չորս րոպե անց կոուտինիոյին գոլային փոխանցում կատարեց Էրնանդեսը: 8:2, որից հետո, ինչպես ասվում է, Բավարիան պարտավոր է ամուսնանալ Բարսելոնայի հետ:
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը