Ադրբեջանի ԱԳՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում
Այս տարվա մարտի 3-ին և 10-ին Ադրբեջանի արտգործնախարարությունում երկրի պետանվտանգության ծառայության կողմից իրականացված հակակոռուպցիոն ձերբակալությունների մասշտաբներն աճում են: ԱԳՆ վարչություններից մեկի ղեկավար Ֆարհադ Մոլազադեի և ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ֆաիգ Բագիրովի ձերբակալություններից հետո սպասվում է, որ քննությանը կներգրավվեն նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և փոխնախարարներ:
Minval.az կայքին նոր փաստեր են հայտնի դարձել, որոնք պարզվել են ԱԳՆ-ում տեղի ունեցած ձերբակալություններից հետո հարուցված քրեական գործի շրջանակում: Քննությունը հայտնաբերել է ֆինանսատնտեսական խախտումներ ինչպես նախարարությունում, այնպես էլ տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատներում, հյուպատոսարաններում և մշտական ներկայացուցչություններում:
Ներկա դրությամբ երկրի ֆինանսների նախարարությունը ստուգումներ է անցկացնում զանգվածային յուրացումների հետ կապված՝ ֆինանսական խախտումների հստակ ծավալը պարզելու համար: Ստուգումների նախնական տվյալների համաձայն` յուրացվել են միլիոնավոր մանաթներ: Սրա հետ կապված՝ առաջիկա օրերին քննությանը կներգրավվեն որոշ դիվանագետներ: Սպասվում են նաև աղմկոտ ձերբակալություններ:
Երեկ երկու փոխարտգործնախարարներ` Ռամիզ Հասանովը և Նադիր Հուսեյնովը, կանչվել էին Պետանվտանգության ծառայություն և երկար ժամանակ հարցաքննվել ԱԳՆ-ում տեղի ունեցած խախտումների առնչությամբ: Հետաքննության արդյունքներով` մոտ օրերս սպասվում են ձերբակալություններ ԱԳՆ բարձրաստիճան ղեկավար կազմում:
Միևնույն ժամանակ, Հասանովը հերքել է այս տեղեկությունը: Նա նույնիսկ հայտարարել է, իբր «ամբողջապես այլ ոլորտ է ղեկավարում» և «ոչ մի կերպ կապված չէ ձերբակալված անձանց հետ»: Սակայն նախարարության պաշտոնական էջում տեղեկություններ կան Հասանովի և Հուսեյնովի ղեկավարած ոլորտների վերաբերյալ:
Հասանովի եղբայրը Վրաստանում Ադրբեջանի դեսպանն է, իսկ փեսան` Բրազիլիայում:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին