Փաստորեն, սա կա՛մ ծուղակ է քաղաքացիների համար, կա՛մ հերթական փնթիությունը
Պարետը ԴԵՌ որոշում չի կայացրել՝ ավտոմեքենաներում դիմակ դնելու պահանջը վերացնելու մասին՝ չնայած երեկ հայտարարեցին այդ մասին, և շատ քաղաքացիներ, վստահելով այդ հայտարարությանը, սկսեցին դիմակ չդնել անձնական ավտոմեքենայում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա գրել է. «Սակայն ոստիկանությունը, այս պահի դրությամբ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար։ Այդ մասին հենց նոր ստացանք ահազանգ մի քաղաքացուց (դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ՝ Գեղարքունիքի մարզում)։
Փաստորեն, սա կա՛մ ծուղակ է քաղաքացիների համար, կա՛մ հերթական փնթիությունը։
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղյակ եղեք այս իրավիճակին՝ «տուգանքի մատերիալ» չդառնալու համար»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին