Իգդիր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի որոշ քաղաքացիներ գիշերը լուսացրել են փողոցներում և մեքենաներում (լուսանկարներ)
Լույս օգոստոսի 12-ին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Իգդիր քաղաքից 12 կմ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իգդիրի շրջանի բնակիչները սկսել են դուրս գալ փողոցներ, նրանցից ոմանք գիշերը լուսացրել են փողոցներում և մեքենաներում: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:
Իգդիրի բնակիչ Էրեն Քարագյոզը պատմել է, որ նա քնի մեջ ցնցվել է, երբ եղբայրը նրան արթնացրել է և ասել, որ երկրաշարժ է տեղի ունենում, և նրանք դուրս են եկել փողոց:
Բնակիչներից Մեդին Շըքթաշը պատմել է, որ ցնցումները լուրջ խուճապ են առաջացրել, ինքն ու կինը երկրաշարժից հետո դուրս են եկել փողոց և չեն վերադարձել տուն:
Շրջանի բնակիչներից շատերը գիշերը լուսացրել են փողոցներում, շրջանի փողոցներն այս գիշեր մարդաշատ են եղել:
Oգոստոսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Iğdır'da deprem paniği
Iğdır'da 4.4 büyüklüğünde deprem! Valilikten açıklama geldi


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...