Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին

«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չկաՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ Լարիջանի

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ի՞նչ է անում «նոր» Հայաստանի կառավարությունը

Ադրբեջանը տարատեսակ ծրագրեր է իրականացնում, նախատեսում նորերն իրականացնել, փորձելով ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, միաժամանակ Հայաստանը դուրս մղելով տարածաշրջանային այս կամ այն խոշոր նախագծերից: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն նավթին եւ գազին:  

Մասնավորապես, ադրբեջանական կողմը հիմա էլ Caucasus Online ընկերության միջոցով փորձում է մի նախագիծ իրականացնել, որով միասնական մանրաթելա-օպտիկական մալուխային մայրուղով կմիավորի Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին: Կարծում ենք պարզ է, թե սրանով ինչ խնդիր է լուծում կամ փորձում լուծել Ադրբեջանը: 

Ընդ որում, միջազգային անվան տակ Վրաստանում գործող այս ընկերությունն ամբողջովին ադրբեջանա-թուրքական է: Դեռ անցած տարի վրացական կողմը հասկացավ, որ իրենց ադրբեջանցիները, մեղմ ասած, փորձում են խաբել, եւ որ այսպես կոչված միջազգային ընկերությունը բոլորովին էլ միջազգային չէ, այլ ադրբեջանական: Վրաստանի իշխանությունները պարզել էին, որ բաժնետերերն իրականում ադրբեջանցիներ են:

Հիմա ադրբեջանական կողմը փորձում է դիմադրել, միջազգային հանրության եւ պոտենցիալ ներդրողների աչքին վրացական կողմին ներկայացնում որպես ագրեսոր, որն ուզում է տիրանալ Caucasus Online «միջազգային ընկերությանը», որն իրականում զուտ ադրբեջանական կազմակերպություն է եւ մտադիր է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթային ծրագրի օրինակով նմանատիպ ծրագիր իրականացնել նաեւ տեխնոլոգիական ոլորտում:

Վրաստանում հասկացան, որ իրենց ենթակառուցվածքներն ու այդ ոլորտի կառույցները միջազգայինի անվան տակ հանդես եկող ադրբեջանականին վաճառելն անթույլատրելի է, եւ հիմա դիմում են համապատասխան քայլերի:

Իսկ եթե ադրբեջանական կողմին հաջողվեր հասնել իր ծրագրին, ապա ամբողջովին վերահսկողության տակ կվերցնեին ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Հայաստանի ինտերնետ ցանցը՝ վերահսկելով եւ տնօրինելով Հայաստան մտնող մալուխը:

Ադրբեջանը դեռ համառում է, դեռ փորձում է իրականացնել իր ծրագիրը, Վրաստանը դիմադրում է եւ անգամ փորձում ադրբեջանական ընկերությունը դուրս մղել Վրաստանից, իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը:

ՀՀ հեղափոխական իշխանությունները փոխանակ օգնեն այս ոլորտի ընկերություններին, արդեն կայացած ընկերություններին ավելի հզորանալ եւ ավելի ամբիցիոզ ծրագրեր իրականացնել, սկսեցին, օրինակ «Յուքոմ» ընկերությունը շարքից դուրս բերելու, կազմաքանդելու գործընթացը, սեփական նեղ անձնական քմահաճույքները բավարարելու համար:

Ադրբեջանը փորձում է վերահսկել հարավային Կովկասի, անգամ Կենտրոնական Ասիայի երկրների ինտերնետ-մալուխային ցանցը, իսկ ՀՀ կառավարությունը քանդում է եղածը, քանդում է դուխով եւ դեմքի հպարտ արտահայտությամբ, գուցե այն համոզմամբ, որ ադրբեջանական ինտերնետ-ընկերությունները քաղաքակիրթ են եւ դժվար վնաս հասցնեն հայաստանյան ցանցին կամ փորձեն վերլուծել իրենց ձեռքի տակ անցած տեղեկությունները, որոշակի հետեւություններ անելով:

Վարդան Մխիթարյան

Top-News.am