Մկոյանին եւ նրա ընտանիքին սպառնում են սպանել
«Վրացական երազանք» կուսակցությունից Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբան Տարիել Մուրմանիշվիլին հայտարարել է, որ Մկոյանին եւ նրա ընտանիքին սպառնում են սպանել: Այս մասին նա ասել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է JNEWS-ը:
Մկոյանին խնդրել են նաեւ հեռանալ քաղաքականությունից: Նրա խոսքով՝ Մկոյանին երկու անգամ սպառնալիքներով զանգել են Ռուսաստանից: Զանգողը Մկոյանի հետ խոսել է ռուսերենով Կովկասի ակցենտով:
«Դա վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին եւ ոտնձգություններին: Առաջին անգամ զանգել են հուլիսի 20-ին, զանգել են մեսենջերով եւ նրա հետ խոսել Կովկասի ակցենտով: Հուլիսի 24-ին երեկոյան նրան զանգել են WhatsApp-ով: Մկոյանը համարում է, որ զանգը ստացվել է Մոսկվայից՝ դատելով կոդից: Երկրորդ զանգի ժամանակ եւս խոսել են ռուսերենով եւ Կովկասի ակցենտով: Նրանք սկսել են գումար շորեթել»,-ասել է փաստաբանը:
Փաստաբանը նշել է, որ Մկոյանն իրեն ասել է, որ նրանք խոսել են հանցագործին հատուկ սլենգով:
«Մկոյանը նրանց հարցրել է, թե ովքեր են եւ ինչ են ուզում, եւ ինչու նա պետք է վճարի իրենց: Ի պատասխան՝ սպառնալիքներ են հնչեցվել: Մեկն ասել է. «Ես բանտում 15 տարի եմ անցկացրել, նոր եմ դուրս եկել, եւ եթե դուք 5 մլն դոլար չփոխանցեք նշված հաշվեհամարին, մենք կսպանենք ձեզ եւ կնստենք եւս 20 տարի, մենք գիտենք՝ ուր եք դուք գնում»»,-հայտնել է փաստաբանը:
Փաստաբանը հավելել է, որ Մկոյանն ու նրա ընտանիքի անդամները սթրեսային վիճակում են, նրանք արդեն դիմել են դատախազություն, սակայն Մկոյանի գործը փոխանցել են շրջանային դատարան, եւ այժմ Մկոյանը պահանջում է գործը Գլխավոր դատախազություն փոխանցել:
Հիշեցնենք, որ մարտին Ախալքալաքում վիճաբանություն է տեղի ունեցել Հենզել Մկոյանի եւ նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջեւ, որն այժմ ներկայացնում է «Հայրենասերների դաշինքը»: Դեպքի փաստով 2 մարդ է ձերբակալվել:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...