Ռեալ Մադրիդ - Վարան 1:2, Յուվենտուս - Սարի 1:2
Մադրիդի Ռեալը Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում դաշտ էր դուրս եկել պայքարելու Մանչեսթեր Յունայթեդի դեմ, բայց պայքարեց Վարանի դեմ եւ պարտվեց 2:1 հաշվով:
Այն ինչ արեց Վարանն այս խաղում դժվար է բացատրել: Նա վերցրեց եւ երկու գոլ նվիրեց Մանչեսթեր Յունայթեդին: Ցանկացավ ավելին նվիրել, բայց դեմ եղան խաղընկերներն ու մանչեսթերցիները:
Քառորդ եզրափակիչ դուրս եկավ Մանչեսթեր Յունայթեդը, որը օգոստոսի 15-ին կհանդիպի Լիոնի Օլիմպիկի հետ, որը վերցրեց եւ հաղթահարեց Ռոնալդուի Յուվենտուսի արգելքը:
Եւ ինչ անեին Ռոնալդուն, Կուդրադոն, Դիբալան, եթե մարզիչի Սարին է, որը հաջողությամբ ձախողեց նաեւ այս խաղը: Յուվենտուսն առաջին խաղում պարտվել էր 1:0 հաշվով, իսկ հիմա հաղթեց 2:1, բայց մեծ հաշվով պարտվեց:
Միակ սփոփանք այն է, որ Ռոնալդուն խփեց Չեմպիոնների լիգայում իր 130-րդ գոլը, բայց նույնիսկ մեկ խաղում երկու գոլ խփելը Ռոփնալդուին եւ խաղընկերներին չօգնեց մտնել հաջորդ փուլ:
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը