Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայաստանում կան, եղել են և կլինեն անկոտրում, բարոյական և պինդ տղերք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին տեղեկությանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ինչպես և կանխատեսելի էր, այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից:
Երկրի շարունակական ջլատման աշխատանքների պարտադիր բաղադրիչը քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական գործեր թխելու հոսքագիծն է, որն աշխատում է ոչ թե արդարության, այլ Նիկոլի քիմքին հաճելի և իր նեղ անձնական շահերից բխող օպերացիոն համակարգով:
Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին, ով հրաժարվել է Նիկոլի քյանդրբազների կողմից հորինված և պարտադրվող կեղծ ցուցմունք տալ երրորդ նախագահի դեմ:
Նման գործերի բաղադրատոմսը շատ պարզունակ է:
Ընտրվում է հերթական թիրախը, հարուցված որևէ գործի շրջանակներում մարդկանց վրա ճնշում է գործադրվում “ցուցմունք ազատության դիմաց” բանաձևով իրենց սուտ մեղադրանքը սարքելու համար: Եվ շոուն պատրաստ է:
Այս բանաձևը աշխատում է, երբ դիմացինը թույլ և բարոյականության հետ խնդիրներ ունեցող մարդ է: Սակայն Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայաստանում կան, եղել են և կլինեն անկոտրում, բարոյական և պինդ տղերք, ում ապրած կյանքը և սկզբունքերը նիկոլական թայֆեն փուռը տալ չի կարող»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին