Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա. Արթուր Դանիելյանի փաստաբան
Քրեական գործի նախաքննության ընթացքում ապօրինաբար նշանակված դատահոգեբանական փորձաքննության (աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննություն կարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբ) եզրակացությամբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, այլ փորձագետը նշել է, որ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ոչ հաստատել, ոչ հերքել չի կարող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Արթուր Դանիելյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հաղորդման վերաբերյալ կարճ ասեմ հետեւյալը՝
Քրեական գործի նախաքննության ընթացքում ապօրինաբար նշանակված դատահոգեբանական փորձաքննության (աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննություն կարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբ) եզրակացությամբ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, այլ փորձագետը նշել է, որ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ոչ հաստատել, ոչ հերքել չի կարող: Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա: Նման պայմաններում հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլ նաեւ անթույլատրելի: Այդ ոչ հաստատումը, ոչ հերքումը նախաքննության մարմինը համարել է չփարատված կասկած եւ այն մեկնաբանել է հօգուտ ... ՎԿԱՅԻ: Այստեղ չկա նաեւ «չփարատված կասկած», քննչական մարմինը պարզապես «ծաղրում է» իրավաբանական գիտությունը, բայց դրա մասին կխոսենք հետագայում:
Հ.Գ. Սա ապօրինությունների մի փոքր մասն է, մնացածի մասին հաջորդիվ»։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ այս տարվա ապրիլի 29-ին տեղի է ունեցել միջադեպ։
Վերջիններիս հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) եւ 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։
p>


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին