Մասնագիտական և մարդկային արժանապատվություն. Ավետիք Իշխանյան
Արդեն հայտնի են ՍԴ արհեստականորեն թափուր դարձած դատավորների տեղերին հավակնող թեկնածուների անունները՝ կառավարության (Նիկոլ Փաշինյանի) կողմից՝ Վահրամ Ավետիսյան, Բդխ-ի կողմից՝ Երվանդ Խոնդկարյան, նախագահի կողմից՝ Արթուր Վաղարշյան։ Երեք թեկնածուներից ոչ մեկին չեմ ճանաչում և նրանց մասնագիտական կարողությունների մասին կարծիք չեմ կարող հայտնել, անկախ այն բանից, որ նրանցից երկուսը գիտության դոկտորներ են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա գրել է. «Ինքս մնում եմ նախկինում հնչեցրած կարծիքս․
«Ցանկացած իրավաբան, եթե հարգում է իր մասնագիտությունը, հետևաբար ունի նաև մասնագիտական արժանապատվություն, պետք է հրաժարվի իրեն ՍԴ անդամի թեկնածու առաջադրումից, առնվազն մինչև ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ երեք անդամների գանգատների մասին որոշումը»։
Փաստորեն,հնարավոր առաջադրվող թեկնածուներից , մասնագիտական , նաև մարդկային արժանապատվությամբ օժտված իրավաբանի օրինակ ծառայեց միայն Գոռ Հովհաննիսյանը։ Ինչու նաև մարդկային, քանի որ այն հավատաքննությունը, որ իրականացվեց նրա և Արթուր Վաղարշյանի նկատմամբ ԱԺ-ում իմքայլական « բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված» պատգամավորների կողմից, իրեն հարգող, ոչ միայն իրավաբան, այլև որևէ անձ, այլևս կհրաժարվեր այնտեղ «լիկվիդ» հանձնելուց։ Բայց իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանը համաձայնվեց...»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին