Ռեփերը, որի մարմինը մասնատել էր կինը, ծրագրում էր հեռանալ սիրուհու մոտ
Հանգուցյալ ռեփեր Էնդի Կարտրայտը (Ալեքսանդր Յաշկո) պատրաստվում էր ամուսնալուծվել կնոջից՝ Մարինա Կոխալից եւ բնակության տեղափոխվել այլ աղջկա մոտ։ Քննիչներն այս եզրակացությանն են եկել 31-ամյա հանգուցյալ արտիտի նամակագրությունն ուսումնասիրելուց հետո, հայտնում է Telegram-յան Life Shot ալիքը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները երաժիշտի ծրագրերի մասին իմացել են կնոջ հետ նամակագրությունն ուսումնասիրելու արդյունքում։ Դրանում նույնիսկ նշվում էր նրա բնակության վայրը։ Էնդին այնտեղ գիշերել է բազմաթիվ անգամներ եւ ժամանակ անցկացրել նոր սիրելիի հետ։ Նշվում է, որ շուտով աղջկան կհարցաքննեն։
Նախորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում՝ Նեւսկի պողոտայում գտնվող բնակարանում, ուր ռեփերն ապրում էր կնոջ ու փոքրիկ երեխայի հետ, հայտանաբերել են նրա դին։ Կոխալը խոստովանել է, որ մասնատել է ամուսնու մարմինը, սակայն պնդում է, որ ցանկացել է թաքցնել նրա մարմինը, քանի որ նա մահացել է գերդոզավորման արդյունքում։ Մարինա Կոխալին մեղադրանք է առաջադրվել ամուսնու սպանության համար, այս պահին նա ձերբակալված է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ