«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանն ու 7 կետերին: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
Ալիևը նշել է, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, «որոնցից և ոչ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չէ»:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Ալիևը նշել է, որ այս պայմանն անընդունելի է, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում, Հայաստանն էլ, եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ապա վախենում է»:
Ադրբեջանի նախագահը նշել է, թե «Հայաստանը, անընդունելի պայմաններ ներկայացնելով, ոչնչացնում է բանակցային գործընթացը և փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, մենք մերժում ենք բոլոր այդ պայմանները և այդ թուղթը նետում ենք աղբամանը»:
Ալիևը նշել է, որ «եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի, չի կարող խաղաղություն լինել այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է»:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ընդդեմ հայկական 7 պայմանի` նա մեկ պայման է առաջ բերում, այն է` «հայկական զինված ուժերը պետք է լքեն Ղարաբաղը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին