Բա Հայաստանի պես երկրում կարելի՞ էր պառակտում թույլ տալ, հիմա գոնե խելքի կգա՞ք
Իսկ հիմա, գոնե հիմա, երբ հայկական բանակի երրորդ կորպուսի հուլիսյան հաղթանակից հետո, ինչպես նաև մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո (որի ժամանակ հնչած «ծայրաստիճան մտահոգություն» արտահայտությունը նշանակում է, որ էսկալացիան մեր սահմանին ՌԴ-ի համար թիվ մեկ խնդիր է) և ՌԴ կողմից կազմակերպվող ոչ պլանային հսկայածավալ զորավարժություններն աչքի առաջ ունենալով հանդերձ, այնուամենայնիվ, թուրքական զորքը մտավ Նախիջևան, խելքի գալու պահը չէ՞ արդյոք։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա գրել է. «Ի դեպ, պարզ է չէ՞, որ ՌԴ քարոզչահամակարգի ամենաազդեցիկ միավորներից մեկի ղեկավարի՝ Մարգարիտա Սիմոնյանի հայտնի հայտարարության ամենակարևոր հատվածը, որում ասվում էր, որ ՌԴ-ում "նեղացած են" մեր իշխանություններից, բայց Հայաստանը, միևնույն է, պաշտպանելու են` թուրքերը կարդացել են։ Կարդացել են, հասկացել են՝ ինչու է հենց Մարգարիտան դա ասում, հասկացել են, թե իրականում ով է նրա շուրթերով խոսում, բայց միևնույն է մտան Նախիջևան։ Իսկ պարզ չէ՞ր, որ այդ վտանգը միշտ եղել է դարերով ու կա հիմա։ Բա Հայաստանի պես երկրում կարելի՞ էր պառակտում թույլ տալ, կարելի՞ էր չխնայել յուրաքանչյուր մարդու, ով կարող է գոնե մի բան անել երկրի օգտին, բա կարելի՞ էր պառակտել ժողովրդին, իրար հայհոյել, վիրավորել, նսեմացնել, կոտրել, քանդել ու ոչնչացնել միաբանող ու ինքնություն ապահովող արժեքները։ Ո՞վ իրավունք ունի «մենք»-ի զգացումից բացի այլ բան տածել մյուսի հանդեպ, ո՞վ իրավունք ունի «ջան»-ից բացի իրար ուրիշ բառ ասելու։ Ո՞վ իրավունք ունի չարություն տարածելու, և ո՞վ է այդ ամենի մեղավորը։
Հիմա գոնե խելքի կգա՞ք, թե ամպը գոռաց, բայց հերիք չէ, հարկ է, որ կայծա՞կն էլ խփի»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ