Գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, մահացածի հայացք, գերեզմանաքար, քելեխ. Է հետո՞
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է դդպրոցական ծրագրում տեղ գտած ժամանակակիցների գործերին եւ իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը, որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում: Առաջին բանը, որ պետք է անեմ, դա պարզելն է, թե աշխատանքային խմբի ո՞ր անդամն է առաջարկել այս պատմվածքները: Այո՛, ինձ համար գործեր էին, որոնք թռիչք չէին, բայց մոտեցումներ էին, բայց դպրոցահասակ երեխան ինչու պիտի վերլուծի ստեղծագործություններ, որտեղ մտքի թռիչքը հասնելու է առավելագույնը «Հադեսի տուն»:
Ամենաշատ օգտագործվող բառերն են գրեթե բոլոր գործերի՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, մահացածի հայացք, գերեզմանաքար, քելեխ և այլն: Է հետո՞:
Պապս կասեր. «Օղորմի մեռելաց, քիչմ էլ սաղ մնացողի մասին խոսեք»:
Ասենք ինչու՞ նման թեմաներ ընտրել, ես չեմ հասկանում, երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է: Լավ ոչ մի մոտիվացնող նյութ չունե՞նք:
Հա՜, հասկանում եմ , որ մեր դասականների մեջ էլ կան էլի նման թեմաներ, բայց փոխելուց հետո կարգին բան փոխեք: Երեխան պետք է ամեն դասից հետո հոգու թռիչք ունենա, իր կյանքի առաքելությունը սահմանի, ապրելու խթան ունենա, առաջ գնալու ցանկություն ու ուժ ստան, ոչ թե ...
Ես խնդրելու եմ հենց համակարգող խմբի անդամները իրենց ընկալածը ներկայացնեն, որ հասկանամ, թե ի՞նչ վերլուծության են ենթարկում այս գործերը: Արդյունքում ըստ իրենց երեխան ինչ է վերցնելու:
Խնդրում եմ կոշտ արտահայտություններ չտեղաք գրառմանս տակ: Ես կառուցողական վերլուծություն եմ ակնկալում, քանի որ մարդ եմ էլի, կարող է չեմ հասկանում, որ ճիշտը «գերեզմանն է»»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել