Բոլորին անխտիր կգտնենք եւ պատասխանատվության կենթարկենք․ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի ընդդիմությանը մեղադրել է հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Նա այդ մասին հայտարարել է նախօրեին, փոխանցում է AzerTAc-ը:
Հիշեցնենք, որ առաջնագծում կրած պարտությունից հետո Ադրբեջանի իշխանություններն «ինքնաբուխ ժողովրդական հանրահավաք» էին կազմակերպել, ընդ որում՝ «հաղթանակը» տոնելու համար․․․ Հանրահավաքում հնչեցվեցին այդ թվում նաեւ ընդդիմադիր կարգախոսներ եւ անհապաղ մոբիլիզացման կոչ: Գաղափարը կյանքի կոչելու համար ամբոխը ներխուժեց խորհրդարանի շենք: Տեղի ունեցածը, չնայած իշխանությունների համար ակնհայտորենշահեկան լինելը, ներկայացվեց որպես «ընդդիմության ինտրիգներ» եւ արդեն «պտուտակները ձգելու» պատճառ դարձավ:
«Որոշ կեղտոտ տարրեր՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» անդամները, օգտվելով դրանից, փորձեցին անկարգություններ հրահրել, ներխուժեցին խորհրդարանի շենք, որտեղ ավերածություններ գործեցին: Ի՞նչ կապ կա խորհրդարանի շենքի եւ տարած հաղթանակի միջեւ: Եվ հետո դա հաղթանակ է, որը բոլորն են ճանաչում: Հայաստանն արդեն ստիպված է ընդունել դա: Այս օրերին մենք դրսից մեծ աջակցություն տեսանք: Այսինքն՝ ժողովրդի կամքն իրականություն դարձավ, դա պետք է նշել: Բայց ինչու՞ էր պետք քանդել, ջարդել պատերը, գրասենյակները խորհրդարանի շենքում: Նրանք բարձրացան երրորդ հարկ, ջարդեցին գրասենյակների դռներն ու ապակիները: Դու ի՞նչ է՝ եկել ես ոչնչացնել օրենսդիր բարձրագույն մարմինը: Ո՞վ կարող է դա անել: Թշնամին, ուրիշ ոչ ոք»,- ասել է Ալիեւը՝ դրանով իսկ հայտարարելով ԱԺՃԿճ-ի դեմ գործողությունների հաջորդ փուլի մեկնարկի մասին։
«Հիմա քննություն է ընթանում: Չեմ ուզում քննությունից առաջ ընկնել: Ընդհանրապես մտադիր չեմ միջամտել: Բայց ամեն ինչ ակնհայտ է: Հիմա արդեն հանրությանը ներկայացված են որոշ տեսակադրեր: Տեսեք, թե որքան խղճուկ ու անօգնական տեսք ունեն այդ մարդիկ: Որտեղ է նրանց «խիզախությունը», որտե՞ղ է նրանց «հերոսականությունը»: Հիմա նրանք պատասխան կտան օրենքի առաջ: Ես ասել եմ, մեկ անգամ էլ եմ ցանկանում ասել՝ այս հանցագործությունները, այս գործողությունները կատարած ոչ մի մարդ չի կարող պատասխանատվությունից խուսափել: Բոլորին մեկ առ մեկ կգտնենք եւ գտնում ենք: Բոլորին մինչեւ վերջին մարդը կգտնենք եւ պատասխանատվության կենթարկենք: Թող ժողովուրդը նրանց ճանաչի: Թող նրանց ծնողներն ամաչեն, թե ում են մեծացրել: Ինչ մանկուրտների են մեծացրել: Ուստի հանրությունը պետք է դա իմանա: Ոչ միայն նրանք, նրանց ծնողներն էլ են պատասխանատվություն կրում»,- հայտարարել է Ալիեւը՝ հիշեցնելով 1992 թվականը. «Ադրբեջանի Ազգային ճակատի իրականացրած հեղաշրջումը սկսվել է խորհրդարանի շենքի գրավումով, այնտեղ էլ ավարտվել է: Այդ կադրերը կան, հեռուստաալիքները, հավանաբար, դրանք կցուցադրեն»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը